Լրահոս

17.07.2020 13:29


Սարի Թաղում 27-ամյա երիտասարդի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ հրազենի գործադրմամբ նույնպես կատարվել էր սպանության փորձ

Սարի Թաղում 27-ամյա երիտասարդի վրա ավտոմատով կրակոցներ արձակած կասկածյալի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ հրազենի գործադրմամբ նույնպես կատարվել էր սպանության փորձ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Վահե Լաչինյանի որոշմամբ հուլիսի 14-ին ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում արդեն կա կասկածյալ՝ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողի մասին։

Պարզվել է, որ կասկածյալը Սարի Թաղի բնակիչ, 39-ամյա Մհեր Ֆարսյանն է, ով կասկածվում է հուլիսի 14-ին Սարի Թաղի բնակիչ՝ 27-ամյա Ս. Հովհաննիսյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։

Մ. Ֆարսյանի հարազատի նկատմամբ ամիսներ առաջ Սարի Թաղում նույնպես կատարվել էր հրազենի գործադրմամբ սպանության փորձ, իսկ նրան ոստիկանները մեկ այլ հանցագործության համար ձերբակալել էին, սակայն դատարանը ազատ էր արձակել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Մ. Ֆարսյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Հուլիսի 14-ին կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածն է Երևան քաղաքի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ՝ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանը։ Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէր կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկանությունը պարզվել էր նաև, որ վիրավորը հիվանդանոց էր տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 և 13 տների դիմացից և ժամանելով դեպքի վայր՝ այնտեղ հայտնաբերել էին ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

Տեղում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ստեղծվել էր քննչական խումբ՝ ավագ քննիչ Սահակ Մինասյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը