Լրահոս

17.07.2020 11:02


21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

21 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 442 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33559-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 817-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 561 է, ընդհանուր առողջացածներինը՝ 22492, փաստացի բուժվողներինը՝ 10692: Մեկ օրում թեստավորվել է 1704 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 143114 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը