Քաղաքական

16.07.2020 19:26

Հայկ Մարությանը հուլիսին ավելի քան 47 մլն դրամ պարգևավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին

Հայկ Մարությանը հուլիսին ավելի քան 47 մլն դրամ պարգևավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 13-ին կարգադրություն է ստորագրել, որով Երևանի քաղաքապետի տեղակալներին, վարչությունների ու բաժինների պետերին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին պարգևատրել է:

Որոշման մեջ ասվում է՝ «Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

Ընդունել ի գիտություն՝ 2020 թվականի պարգևավճարների ֆոնդից 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին:

Ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ:

Պարգևատրվող պաշտոնյաների ցուցակն այստեղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։