Քաղաքական

16.07.2020 16:59

Արմեն Սարգսյանը իր որդիներին ազատել է ծառայությունից և հեռու պահել ազգային արժանապատվությունից

Արմեն Սարգսյանը իր որդիներին ազատել է ծառայությունից և հեռու պահել ազգային արժանապատվությունից

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից սկսված լարվածության և ռազմական բախումների մասին, մի քանի օրվա լռությունից հետո խոսել է ՀՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող Արմեն Սարգսյանը։

Փորձելով մնալ այս օրերի հայրենասիրական մթնոլորտին համահունչ, նա մասնավորապես ասել է․ «Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն, ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն... Մենք շարունակելու ենք հաղթել, որովհետև ունենք խիզախ զինվոր, խիզախ սպա, խիզախ գեներալ և հաղթական բանակ։ Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է»։

Ինչ խոսք, լավ պատրաստված խոսք է, հատկապես այն մասում, երբ գովասանքի խոսքեր է ասվում բանակին, այն համարելով մեր միասնականության, հպարտության և ազգային արժանապատվության սյունը։ Սակայն Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը թերևս մոռանում է, որ «Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է» խոսքն ուղղված է իր դեմ, որովհետև իր երկու որդիներն էլ զինվորական ծառայություն չեն անցել։ Ժամանակին նա ամեն բան արել է, որպեսի իր որդիները հեռու լինեն մեր «ազգային արժանապատվության հենասյունից»։

Ստացվում է, որ Արմեն Սարգսյանի հայրենասիրությունը ևս շղարշային է, ինչպես բանակից խուսափած շատ իշխանավորների մոտ, որոնք այս օրերին սկսել են բանակը գովերգել, մոռանալով, որ իրենք բանակի հետ կապ ունեն այնքան, որքան մերունի խոզը գեղասահքի աշխարհի առաջնության։ Ու այստեղ հարց է առաջանում, եթե բանակը արժանապատվության սյուն է, ապա որդիներին բանակից ազատած Արմեն Սարգսյանը այդ արժանապատվությունից չունի՞ և քիչ է, թե չունի, նաև հանրային կերպով այդ մասին ասում է։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։