Կարծիք

16.07.2020 18:12


Վարչապետի աշխատասենյակից հատուկ կոճակ-սեղմիչը վարչապետի կողմից սեղմելով՝ ԱԺ նիստերի դահլիճի ցուցանակին հայտնվում են միաձայն քվեարկության արդյունքները

Վարչապետի աշխատասենյակից հատուկ կոճակ-սեղմիչը վարչապետի կողմից սեղմելով՝ ԱԺ նիստերի դահլիճի ցուցանակին հայտնվում են միաձայն քվեարկության արդյունքները

ОДОБРЯМС

Այսօր ԱԺ-ն, առաջին ընթերցումով ընդունեց հերթական սահմանադրական օրենքի փոփոխությունն, ըստ որի այսուհետ պատգամավորները կարող են առանց նիստին մասնակցելու, ժամանակավոր անաշխատունակության դեպքում, հեռվից, հավանաբար նամակով մասնակցել քվեարկություններին։ Ինձ անհասկանալի պատճառներով սույն օրենքի ընդունումը հանրության որոշակի շերտերի զայրույթն է առաջացրել։ Հարգելիներս, զուր եք վրդովվում։ Ի վերջո, ո՞րն է առավել ազնիվ, իրենց հպատակ հիվանդ, գուցե ծանր, վարակիչ պատգամավորներին կոճակ սեղմելու համար քա՞րշ տալ ԱԺ, թե՞ գոնե մտածել նրանց և այլ պատգամավորների առողջության մասին։ Սակայն, կարծում եմ՝ վարչապետի կողմից ավելի անկեղծ, հերթական ՔԱՅԼԸ կլիներ, հանձնարարել իմքայլականներին օրենքը փոխել հետևյալ խմբագրությամբ․

-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կարող են ընդհանրապես բացակայել ԱԺ նիստերից, վարչապետի աշխատասենյակից հատուկ կոճակ-սեղմիչը վարչապետի կողմից սեղմելով՝ ԱԺ նիստերի դահլիճի ցուցանակին հայտնվում են միաձայն քվեարկության արդյունքները։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը