Աշխարհ

06.04.2011 10:43


Քաղաքագետ. «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է «պատահական պատերազմ» սկսվել»։

Քաղաքագետ. «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է «պատահական պատերազմ» սկսվել»։

«AZE.az» պարբերականի հետ հարցազրույցում պատասխանելով հարցին՝ հաշվի առնելով, որ պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում այլևս մտադիր չէ սպասել և այն, որ գնալով ավելանում են հայ–ադրբեջանական շփման գծում ամենօրյա փոխհրաձգությունները՝ արդյոք իրավիճակը կարելի՞ է պայթյունավտանգ համարել՝ վրացի քաղաքագետ, Հակամարտությունների և բանակցությունների միջազգային կենտրոնի նախագահ Գեորգի Խուցիշվիլին ասել է՝ այո՛, ինքը  իրավիճակը պայթյունավտանգ է համարում։

–Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին ժամանակներում՝ հավասարազոր է պատերազմի սկզբին։ Իրոք՝ կան զսպման մեխանիզմներ ու հակակշիռներ, որոնք թույլ են տալիս հուսալ, որ գործը պատերազմին չի հասնի, բայց նման համակարգեր  գործում էին նաև Վրաստանում 2008թ.–ի օգոստոսից առաջ, սակայն դրանք, ինչպես տեսանք, չաշխատեցին ընդդեմ Ցխինվալում Սահակաշվիլիի «նախաձեռնողական» գործողությունների և դրան հաջորդող Ռուսաստանի «անհամաչափ» արձագանքի։ Հայ–ադրբեջանական հակամարտության պարագայում ծրագրված պատերազմը ես բացառում եմ, բայց «պատահական պատերազմը» հավանական եմ համարում։ Եվ եթե այն տեղի  ունենա, ապա արդեն միևնույնն է՝ պատահական էր, թե ոչ պատահական,–ասել  է նա։

Այս խորագրի վերջին նյութերը