Տղամարդը մահացել է՝ հարվածներ ստանալուց օրեր անց. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի նախկին բնակիչը՝ ծնված 1973թ., լարված ու թշնամական հարաբերություններ է ունեցել համատիրության նախագահի հետ՝ իր որդու վերաբերյալ բնութագիր չտալու պատճառով:
2019թ. մայիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, համատիրության նախագահի աշխատասենյակում վիճաբանություն է առաջացել 46-ամյա տղամարդու և համատիրության նախագահի միջև, ինչն ուղեկցվել է վերջինիս հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, որին ականատես է եղել նախագահի որդին: Լսելով մոր հասցեին հնչեցվող հայհոյանքները՝ երիտասարդը վիճաբանել է նախկինում նույն շենքում բնակվող իր 46-ամյա հարևանի հետ, որի ժամանակ քաշքշել են միմյանց, և միայն շենքի բնակիչների միջամտությամբ է վիճաբանությունը դադարել:
Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին` ժամը 20:00-ի սահմաններում, տղամարդը, շենքի բակում տեսնելով համատիրության նախագահի՝ աշխատանքից վերադարձող որդուն, դարձյալ սկսել է հայհոյել երիտասարդին և վերջինիս մորը, որից կրկին վիճաբանություն է առաջացել նրանց միջև: Այդ ընթացքում 22-ամյաերիտասարդը բռունցքներով և գլխով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին հարևանի մարմնի, դեմքի և գլխի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Արդյունքում՝ դեպքից օրեր անց՝ 2019թ. մայիսի 18-ին, տղամարդը մահացել է՝ ստացած հարվածների հետևանքով առաջացած գանգուղեղային փակ վնասվածքների արդյունքում զարգացած գլխուղեղի դիֆուզ վնասվածքային ախտահարման հետևանքով։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ) 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Տղամարդը մահացել է՝ հարվածներ ստանալուց օրեր անց. գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի նախկին բնակիչը՝ ծնված 1973թ., լարված ու թշնամական հարաբերություններ է ունեցել համատիրության նախագահի հետ՝ իր որդու վերաբերյալ բնութագիր չտալու պատճառով:
2019թ. մայիսի 15-ին` ժամը 21:00-ի սահմաններում, համատիրության նախագահի աշխատասենյակում վիճաբանություն է առաջացել 46-ամյա տղամարդու և համատիրության նախագահի միջև, ինչն ուղեկցվել է վերջինիս հասցեին հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելով, որին ականատես է եղել նախագահի որդին: Լսելով մոր հասցեին հնչեցվող հայհոյանքները՝ երիտասարդը վիճաբանել է նախկինում նույն շենքում բնակվող իր 46-ամյա հարևանի հետ, որի ժամանակ քաշքշել են միմյանց, և միայն շենքի բնակիչների միջամտությամբ է վիճաբանությունը դադարել:
Հաջորդ օրը՝ մայիսի 16-ին` ժամը 20:00-ի սահմաններում, տղամարդը, շենքի բակում տեսնելով համատիրության նախագահի՝ աշխատանքից վերադարձող որդուն, դարձյալ սկսել է հայհոյել երիտասարդին և վերջինիս մորը, որից կրկին վիճաբանություն է առաջացել նրանց միջև: Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը բռունցքներով և գլխով բազմաթիվ հարվածներ է հասցրել նախկին հարևանի մարմնի, դեմքի և գլխի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: