Կարծիք

16.07.2020 13:07


Մեր գլխավոր թշնամին իրականությունից կտրվելն ու պաթոսն է

Մեր գլխավոր թշնամին իրականությունից կտրվելն ու պաթոսն է

Մեր գլխավոր թշնամին իրականությունից կտրվելն ու պաթոսն է, երբ, ինքնախաբեությամբ զբաղվելով, մոռանում ենք, թե ում հետ գործ ունենք և ինչ հետևանքներ դա կարող է ունենալ մեզ համար... Շատ դեպքերում որոշ մարդիկ ինքնախաբեությունը շղարշում են հայրենասիրությամբ և այն մատուցում քաղաքականապես անգրագետ հասարակությանը՝ դառնալով "ուռա"-պատրիոտներ...

Մինչ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ուղղաթիռները հայ-թուրքական սահմանին շատ մոտ մասնակցում էին զորավարժություններին՝ այդպիսով մեսիջ հղելով Էրդողանին, որ իրեն շատ զգույշ և զուսպ պահի, Հայաստանի վարչապետն իր facebook-յան էջում տեսանյութ է հրապարակում՝ պաթոսախառը գրառումով, թե "Սու-30CM"-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը...

Ինձ հետաքրքիր է, Թուրքիայի պատմությանը, Էրդողանի ներկայիս ագրեսիվ և լկտի՝ նեոօսմանական և պանթյուրքիստական արտաքին քաղականությանը ծանոթ որևէ մեկը կարող է հավատալ կամ պատկերացնել, որ Թուրքիան կարող է վախենալ հայկական այդ երկու ռազմական ինքնաթիռներից և չհարձակվել մեզ վրա...

Իսկ Փաշինյանն ընդհանրապես գիտի՞ Թուրքիայի ոչ թե բանակի, այլ ՌՕՈՒ-ի հնարավորությունների, կամ թեկուզ նույն գերժամանակակից ռազմական ինքնաթիռների մասին, որոնք տեղակայված են թուրքական ավիաբազաներում, որոնցից Հայաստանին ամենամոտը Դիարբեքիրում և Մալաթիայում են... Թուրքիան իր ագրեսիվ քաղաքականությամբ բազմիցս է ապացուցել, որ արհամարհած և թքած ունի բոլորի կարծիքի վրա... Եթե նրան իրական չեն սպառնում, ապա նա անում է այն, ինչ ցանկանում է... Դրա վառ օրինակները՝ Հունաստանի, Կիպրոսի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի նկատմամբ Անկարայի քաղաքականությունն է... Նա միայն վախենում է հզոր ուժից... Էրդողանը, իհարկե, չի վախենում ռուսական այդ 4 ուղղաթիռներից... Բայց նա շատ լավ գիտի, որ այդ ուղղաթիռների տերը միջուկային գերտերություն է, որի հետ պատերազմներում նա գրեթե միշտ պարտվել է...

Ցավով պետք է փաստեմ, բայց մեր 2 ռազմական ինքնաթիռները թուրքի "բանջարին" վնաս չեն...
Իսկ ա´յ ռուսական մի քանի ուղղաթիռները Գյումրիի երկնքում՝ մեսիջ է Էրդողանին, որ հանգիստ վեր ընկնի տեղը...
Հ. Գ. Փաշինյանը և իր իշխանության փայատերերը շարունակում են սողացող հակառուսական քաղաքականությունը, միևնույն ժամանակ բացահայտ հասարակությանը խաբելով, որ Հայաստանը միայնակ կարող է ապահովել իր անվտանգությունն այս տարածաշրջանում...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը