Կարծիք

16.07.2020 11:53


3 թեզ միջազգային լսարանի համար

3 թեզ միջազգային լսարանի համար

3 թեզ միջազգային լսարանի համար, որոնք բոլորս, ումից մեկնաբանություններ են խնդրում, լավ կլինի հստակ տանք (եթե հարցնող լինի, էլի

Ա. Հրադադարի պայմանավորվածության գիշերային խախտումն ադրբեջանցիների կողմից ցույց է տալիս, թե ով է ագրեսիվ կողմը, ով է փորձում համավարակի այս պայմաններում նոր լայնամասշտաբ կոնֆլիկտ հրահրել։ Ամբողջ պատասխանատվությունն ադրբեջանական կողմի վրա է։

Բ. Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ ակտուալ է մնում սահմանային միջադեպերի մոնիթորինգի մեխանիզմների ներդրումը, ԵԱՀԿ դիտորդական առաքելության հնարավորությունների ընդլայնումը։ Այս մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս 2016 թվականին, բայց հետո այդ պայմանավորվածությունները ադրբեջանական կողմից սաբոտաժի պատճառով մի կողմ են դրվել։ Հիմա կարևոր է դրանց վերադառնալը։

Գ. Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի ղեկավարության վրա, որպեսզի համավարակի այս առանց այն էլ ծանր պայմաններում չփորձեն ապակայունացնել վիճակը տարածաշրջանում, ինչը կարող է տարածաշրջանային մասշտաբով հումանիտար աղետի բերել։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը