Լրահոս

16.07.2020 10:05


90-ականներին այսքան մեծ հարված չի եղել, սա առաջին դեպքն է. Այգեպարի բնակիչը՝ իր տան վրա ընկած արկի մասին (տեսանյութ)

90-ականներին այսքան մեծ հարված չի եղել, սա առաջին դեպքն է. Այգեպարի բնակիչը՝ իր տան վրա ընկած արկի մասին (տեսանյութ)

Այգեպարի բնակիչ Լիդա Ղազարյանը Tert.am-ի հետ զրույցում պատմում էր, թե ինչպես է արկն ընկել իր տան տանիքին, որն էլ վառվել է։ Նրա հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել լուսադեմին։

«Մեկ հարված այգում է եղել, 3 հարված է եղել, լրիվ տունը քանդվել է: Ոչ մեկը չի եկել վնասները հաշվի, նկարել, գնացել են, ոչինչ չեն ասել: Գյուղապետն է զանգել, երբ տեսել են՝ վառվում է, եկել հանգցրել են»,-նշեց նա:

Բնակչի խոսքով՝ նման հարված վերջին տարիներին չի եղել. «90-ականներին այսքան մեծ հարված չի եղել, սա առաջին դեպքն է: Այսօր ամբողջ օրը կրակոց չկա: Իրենք շատ են կրակել, բայց մերոնք լռել են, լռել, հետո տվել են՝ իրենք լրիվ են լռել, լավ պատասխանել են մերոնք»։

Չինարի գյուղի բնակիչը ցույց է տվել տան կողքին չպայթած արկը և պատմել․ «Խոշոր տրամաչափի 120 մմ-անոց արկ խփել է տանը, ուղղությունը թեքել և ավիրել է պատը, այսինքն՝ արկը շրջվել է և գտնվում է չպայթաց վիճակում այստեղ»:

Նա նշեց, որ արկը պետք է գան վնասազերծեն:

Այս խորագրի վերջին նյութերը