Քաղաքական

15.07.2020 20:52

Սարգիս Քլոյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում. Սաթիկ Խլղաթյան (տեսանյութ)

Սարգիս Քլոյանին ոչ ոք լուրջ չի վերաբերվում. Սաթիկ Խլղաթյան (տեսանյութ)

Շատ ծանր տարա, երբ պետք է ներկայանայի դատական նիստին, քանի որ այս պահին իմ որդին նույնպես գտնվում է սահմանին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում տեղի էր ունենում դատական նիստ` մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների` հատուցում ստանալու պահանջով։

«Սարգիս Քլոյանը նաև փաստում է, որ ինքը 30-մլնը, օդից կախված լուրերով նաև 10 մլն էլ վերցրել են, որ գնան Քոչարյանի դատին և վարկաբեկեն: Ինչ վերաբերում է 30 մլն-ի հետ վերադարձին, այո ինքը պետք է հետ վերադարձնի: Երբ առաջին անգամ ես ու Սարգիս Քլոյանը հանդիպել ենք, զրույց ենք ունեցել, ինքն այդ ժամանակ էլ ինձ ասել է՝ տիկին Սաթիկ, գիտե՞ք մենք դիմելու ենք Եվրոպական դատարան, մեզ պետք է հատկացնեն 240 մլն դրամ, և մեր տղերքը օգուտ են տալիս էս պետությանը, մենք էդ 30-ը հետ ենք տալիս: Այսինքն 210 մլն-ը դնում են իրենց գրպանը, 30-ը տալիս են, բայց օգուտ տվել իմ ամուսինը, իմ ամուսնու նման հերոս տղաները, որոնք գնացել են թուրքի դեմ մարտնչելու, հողեր ազատագրելու»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։