Դավիթ Գրիգորյանի գործով դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ դատախազության բողոքը քննող դատավոր Արսեն Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի պաշտպանական կողմը նախապատրաստական փուլում միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործի վարույթը կարճելու մասին և Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, ուսումնասիրելով գործի նյութերը, հունիսի 5-ին որոշում է կայացրել վարույթը կարճելու՝ երկու հիմքով՝ դատավարական ու քրեաիրավական նորմերի խախտման համար։ Դատախազությունն էլ վերաքննիչ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանին։ Դատավորների կազմում են Նարինե Հովակիմյանը և Արսեն Նիկողոսյանը։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Ա.Նիկողոսյանն ինքնաբացարկ է հայտնել։
Ինքնաբացարկ հայտնելու որոշման մեջ Արսեն Նիկողոսյանը նշել է, որ այս քրեական գործով Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու որոշման դեմ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է, և կատարված խուզարկությունը ճանաչվել է ոչ իրավաչափ: «Մասնավորապես՝հիշյալ որոշման շրջանակներում վերլուծության են ենթարկվել դատավորի անձեռնմխելիության ինստիտուտը, դրա հաղթահարման մեխանիզմները, որոնց արդյունքում փաստվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից սկսված քրեական հետապնդումը հիմնված չի եղել դատավորի անձեռնմխելիության հաղթահարման պատշաճ իրավական ընթացակարգի վրա: Ավելին՝ նույն որոշմամբ այդ հանգամանքներին իմ կողմից գնահատական է տրվել նաև ՀՀ գլխավոր դատախազի՝ 2019 թվականի հունիսի 28-ի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ որոշմամբ արձանագրված փաստական հանգամանքների լույսի ներքո: Գտնում եմ, որ դրանք՝իրենց համակացության մեջ, անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել սույն գործով իմ անաչառության մեջ»,-նշված է Արսեն Նիկողոսյանի ինքնաբացարկի որոշման մեջ։
Նրան կփոխարինի Անդրանիկ Մնացականյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ. մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, որպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։
Այս որոշումներից հետո Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեցին դատավարական գործողություններ ու մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։
Դեռեւս նախաքննության փուլում փաստաբանները բողոքարկել էին Դ.Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ինչը վերաքննիչ դատարանը բավարարել էր՝ արձանագրելով նաեւ, որ դատավորին առնչվող քրեական գործը հարուցելիս չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը։
Մասնավորապես՝ դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, բավարարել էր դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը, իսկ որպես բեկանելու հիմք դիտարկել էր այն հանգամանքը, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը ոչ իրավաչափ և անօրինական որոշում է այնքանով, որ տվյալ որոշմամբ փաստացի արդեն իրականացվել է դատավորի նկատմամբ քրեական հետապնդում առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Այս որոշման դեմ դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել, ինչը վարույթ չէր ընդունվել։
Սա ինքնին նշանակում է, որ օրենքի խախտմամբ հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների օրինականությունը վիճարկելի է։ Այդուհանդերձ, դատախազը հաստատել էր քրեական գործով մեղադրական եզրակացությունը ու գործն ուղարկել դատարան, որտեղ էլ այն կարճվել էր։

Աղբյուրը՝ pastinfo.am