Գլխավոր հրամանատար չի, է` իսկական նվեր է... Ադրբեջանին և սուլթանապետ Ալիևին
Վաղուց չէի մտել Փաշինյանի «անձնական տիրույթ»։ Հա՛մ ցանկություն չկար, հա՛մ էլ ժամանակի «իքս» պահից վարչահրամայապետի ՖԲ էջը անհայտ պատճառներով անհասանելի էր ինձ համար...
Հաշվի առնելով սահմանային լարված իրավիճակը, մտածեցի` կրկի՛ն փորձեմ. մտնեմ, տեսնեմ` ինչ կա, ինչ չկա, «գլխավոր հրամանատարն» ինչ բանի է, ինչ է մտածում, գրում-մրում հակառակորդի սադրիչ գործողությունների և մերոնց հակաքայլերի մասին։ Ի վերջո, կողմնորոշվե՞լ է` սադրիչները «բարեխիղճ մոլորյալնե՞ր» էին, որոնց հայկական զինուժը հանիրավի պատժե՞լ է, թե՞ դիվերսանտներ, որոնք ստուգում էին մեր զգոնությունը` սահմանային փոքր միջադեպից «պատերազմական մեծ բոլոլա» սարքելու հեռանկարով։
Եվ ի՞նչ։ Շաբաթ օրը սկսված «եռօրյա մարտերի» հետ անմիջական կապ ունեցող միակ գրառումն այն էր, որ «հենց նոր» միջնորդություն է ստորագրել հայ-ադրբեջանական բախումների ընթացքում զոհված մեր զինծառայողներին հետմահու պարգևատրելու վերաբերյալ։ Վերջում. «Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ`նահատակված եղբայրներ։ Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին։ Եւ կլինե՛նք։ Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»։
Դրանից առաջ` մի քանի լուսանկար «Եվ մեր անունն է հայկական բանակ» վերտառությամբ, և պաշտոնական հաղորդագրություն ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ հանդիպման մասին։
Մեկ էլ` կառավարության արտահերթ նիստի տեսագրությունը, որի ժամանակ փորձում էր արդարացնել հակառակորդի «անհասկանալի շարժերը», թե բա` կարո՞ղ է իրենց «բրախած» ՈՒԱԶ-ի հետևից էին եկել, դրա համար էին կրակ բացել մեր դիրքերի վրա։
Եվ ոչ մի ցավակցական խոսք` զոհված զինծառայողների հարազատներին, գոտեպնդող արտահայտություն` ուղղված հպարտ քաղաքացիներին, «դուխո՛վ» լինելու հորդոր, ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն կամ թեկուզ ափսոսանք` առ այն, որ «կիրթ և կառուցողական» Ալիևը հրետակոծություններով է պատասխանում իր «խաղաղասիրական» ձգտումներին և Արցախի հարցը Ադրբեջանին հաճո սցենարով կարգավորելու պատրաստակամությանը, Ալիևի փոխնախագահ առաջին տիկինն էլ «ամենայն հայոց վարչապետի» տիկնոջ պացիֆիստական քարոզներին ի պատասխան` ատամներն է կրճտացնում Հայաստանի և հայ ժողովրդի վրա։
Համաձայնեք` նման «գլխավոր հրամանատարը» ուղղակի նվեր է Ադրբեջանի և սուլթանապետ Ալիևի համար...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից