Ով չի ալարում, գրում է՝ սահմանին կրակում են, պետքա համախմբվենք ու աջակցենք Նիկոլին։ Ասեմ, որ ազգային համախմբումը ակտուալ է միշտ, առավել ևս հիմա, երբ սահմանին իրավիճակը մոտենում է պատերազմականին։ Բայց իրական համախմբումը, ոչ թե էն, ինչ շատ քայլած մանուկներ հասկանում են համախմբում ասելով՝ մենք հավաքել ենք 70%, ինչ ասենք, պիտի անեք, հենց փորձեք հակաճառել, ասֆալտին կփռենք ու պատին կծեփենք։ Համախմբումը սենց չի լինում։
Համախմբման իմ պատկերացումը (իմ անձնական, ոչ մեկի, ոչ մի խմբի հետ չեմ խոսել ու քննարկել) հետևյալն է. 1. Դադարեցվում են քաղաքական ենթատեքստով բոլոր տեսակի դատավարությունները։ 2. Ֆբ-ում կամ իրական կյանքում պառակտում, ատելություն, հայհոյանք հնչեցնողը «մերժվում է» (բլոկ է արվում)։ 3. Քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ստեղծվում է «Քաղաքական խորհուրդ»։ 4. Բոլոր կարող ուժերը ներգրավվում են կառավարման համակարգի մեջ, հաղթահարելիւ համար կառավարման ճգնաժամը, ստեղծելով Ազգային Միասնության կառավարություն։ 5. Արցախի հարցի կարգավորման հարցերով գլխավոր բանագնաց է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը։
Կարծում եմ՝ ներուժի համախմբումը այսպես է հնարավոր, ոչ թե դատարկ խոսքերով, նախկին ու ներկայով, սև ու սպիտակով, հեղափոխական ու հակահեղափոխականով, հին ու նորով, ծեփողով ու ծեփվողով։ Ու այսպիսի համախմբման նախաձեռնությունը պետք է գա իշխանությունից։
Բայց դե գիտեմ նաև, որ սա գիտաֆանտաստիկ ժանրից է, Նիկոլի ուղեղը հակառակ ուղղությամբ է մենակ աշխատում։ Մինչդեռ ինքը շատ պետք է խնդրի, որ երկուսուկես տարում իր պատճառով սերգեյդանիելյանամեջ եղած երկրում մարդիկ գան ու պատասխանատվություն վերցնեն։
Հ. Գ. Հա, բայց մի պայման էլ կա, իրանց քայլի պատգամավորներին, մանավանդ Ալենь-ին, պետք է արգելեն ամբախ-զամբախ խոսալը։
Համախմբումը սենց չի լինում
Ով չի ալարում, գրում է՝ սահմանին կրակում են, պետքա համախմբվենք ու աջակցենք Նիկոլին։ Ասեմ, որ ազգային համախմբումը ակտուալ է միշտ, առավել ևս հիմա, երբ սահմանին իրավիճակը մոտենում է պատերազմականին։ Բայց իրական համախմբումը, ոչ թե էն, ինչ շատ քայլած մանուկներ հասկանում են համախմբում ասելով՝ մենք հավաքել ենք 70%, ինչ ասենք, պիտի անեք, հենց փորձեք հակաճառել, ասֆալտին կփռենք ու պատին կծեփենք։ Համախմբումը սենց չի լինում։
Համախմբման իմ պատկերացումը (իմ անձնական, ոչ մեկի, ոչ մի խմբի հետ չեմ խոսել ու քննարկել) հետևյալն է.
1. Դադարեցվում են քաղաքական ենթատեքստով բոլոր տեսակի դատավարությունները։
2. Ֆբ-ում կամ իրական կյանքում պառակտում, ատելություն, հայհոյանք հնչեցնողը «մերժվում է» (բլոկ է արվում)։
3. Քաղաքական կուսակցությունների մասնակցությամբ ստեղծվում է «Քաղաքական խորհուրդ»։
4. Բոլոր կարող ուժերը ներգրավվում են կառավարման համակարգի մեջ, հաղթահարելիւ համար կառավարման ճգնաժամը, ստեղծելով Ազգային Միասնության կառավարություն։
5. Արցախի հարցի կարգավորման հարցերով գլխավոր բանագնաց է նշանակվում Ռոբերտ Քոչարյանը։
Կարծում եմ՝ ներուժի համախմբումը այսպես է հնարավոր, ոչ թե դատարկ խոսքերով, նախկին ու ներկայով, սև ու սպիտակով, հեղափոխական ու հակահեղափոխականով, հին ու նորով, ծեփողով ու ծեփվողով։ Ու այսպիսի համախմբման նախաձեռնությունը պետք է գա իշխանությունից։
Բայց դե գիտեմ նաև, որ սա գիտաֆանտաստիկ ժանրից է, Նիկոլի ուղեղը հակառակ ուղղությամբ է մենակ աշխատում։ Մինչդեռ ինքը շատ պետք է խնդրի, որ երկուսուկես տարում իր պատճառով սերգեյդանիելյանամեջ եղած երկրում մարդիկ գան ու պատասխանատվություն վերցնեն։
Հ. Գ. Հա, բայց մի պայման էլ կա, իրանց քայլի պատգամավորներին, մանավանդ Ալենь-ին, պետք է արգելեն ամբախ-զամբախ խոսալը։
Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից