Մեկնաբանություն

15.07.2020 11:50


Ադրբեջանի ժողովուրդն արձագանքեց Փաշինյանի մեսիջին

Ադրբեջանի ժողովուրդն արձագանքեց Փաշինյանի մեսիջին

Նիկոլ Փաշինյանը մի բանաձև է դրել շրջանառության մեջ, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին ու Ադրբեջանի ժողովրդին։

Փաշինյանը, որը համեստորեն ներկայանում է որպես Հայաստանի ժողովրդի ձայն, սահմանել է իր բավարարման նշաձողը։ Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում Արցախը փաստացի ներկայացված է որպես տարածք։ Մինչդեռ նախորդ փաստաթղթում այն որպես հանրապետություն էր դիտարկվում։

Նիկոլի համար կարևորն Արցախի անվտանգության հարցն է ու ինքնորոշման անորոշ մոդելը (նման բան, ի դեպ, Ադրբեջանն էլ խոստանում)։

Ինչ վերաբերում է Արցախի ժողովրդի բավարարմանը, ապա այս հարցում Նիկոլին կից նախագահ աշխատող Արայիկ Հարությունյանը հաստատել է ՀՀ վարչապետի պնդումը՝ Հայաստանի ու Արցախի իշխանությունների տեսակետները հակամարտության կարգավորման հարցում նույնական են։

Մնաց Ադրբեջանի հարցը։ Երեկ ադրբեջանցիները լցվել էին փողոց՝ հակահայկական ու ֆաշիստական կոչերով։ Նրանք պահանջում էին ոչնչացնել Հայաստանն ու Արցախը։

Ինչպես հայտնի է, Փաշինյանի համար ժողովուրդը փողոց դուրս եկած ամբոխն է։ Այդ ամբոխը երեկ Բաքվում ու մյուս քաղաքներում արձագանքում էր Նիկոլի մեսիջին ու հստակ ձևակերպում, թե ինչը կբավարարի իրեն։

Եթե այս ամենից հետո Նիկոլը կրկնի իր անհեթեթ բանաձևը, ապա...

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը