Գեղարքունիքի մարզում ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր
Հուլիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կուլալի տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։