Քաղաքական

14.07.2020 22:40

Երբ մտա սենյակ՝ անձնագիրս վերցնեմ, նորից կրակ խփեց, և տեսա, որ ապակիները կոտրվեցին. պատմում է Բերդի բնակիչը (տեսանյութ)

Երբ մտա սենյակ՝ անձնագիրս վերցնեմ, նորից կրակ խփեց, և տեսա, որ ապակիները կոտրվեցին. պատմում է Բերդի բնակիչը (տեսանյութ)

Հողամասում գործ էի անում, միանգամից տեսա, ինչ-որ բան խփեց վերևի թմբին, ես վազեցի մի անկյուն ինձ ապահովելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդի բնակիչներից մեկը՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվել սահմանին:

«Երբ մտաս սենյակ՝ անձնագիրս վերցնեմ, նորից կրակ խփեց, և տեսա, որ ապակիները կոտրվեցին: Ես թողել եմ ու իջել պադվալը»,-պատմեց նա՝ ցուցադրելով կոտրած պատուհանը։

«Մեր զինվորները հենց խփում են, նրանք լալկում են: Մեր զինվորները շատ լավն են, ո՛չ գիշերն են քնում, ո՛չ ցերեկը, նրանք են պահում մեր սահմանը»,-ասաց քաղաքացին և նշեց, որ մի հարցան էլ ինքն է ուզում վեցրնել և գնալ զինվորների կողքը:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյությում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։