Լրահոս

14.07.2020 22:25


ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ-ում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը:

Մասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ դեռ թերանում են ՀՀ պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվել են նաև ջերմաչափման և գրանցամատյանի վարման, անձանց միջև սահմանված հեռավորությունը պահելուն միտված գծանշումների հետ կապված խախտումներ, ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն սանհանգույցում, չի պահպանվել ժամը 10-12-ը միայն թոշակային տարիքի անձանց սպասարկելու նորմը:

Այսօր, ՍԱՏՄ տեսուչների լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, հանրապետությունում 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը:

ՍԱՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել պարետի որոշմամբ սահմանված անվտանգության նորմերը, ինչը կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունի։ Դրանց շրջանցումը հանգեցնելու է անխուսափելի կասեցումների:

Այս խորագրի վերջին նյութերը