Կարծիք

14.07.2020 19:49


Թույլ տվեք իմանալ` այդ երբվանի՞ց հայ մարդիկ սկսեցին սգալ թուրքի մահը

Թույլ տվեք իմանալ` այդ երբվանի՞ց հայ մարդիկ սկսեցին սգալ թուրքի մահը

«Ազատություն» ռադիոկայանն իր էջում տեղադրում է սատկեցված ազերի դագաղի լուսանկար, ինչին 368 հայ լացելու սմայլիկ է դնում: Թույլ տվեք իմանալ` այդ երբվանի՞ց հայ մարդիկ սկսեցին սգալ թուրքի մահը, այն թուրքի, որ թե՛ 1915-ին, թե՛ 1988-ին մեզ սրի էր քաշում ու փորձում բնաջնջել՝ չխնայելով ո՛չ երեխաներին, ո՛չ ծերերին, ո՛չ հղի կանանց:

«Ազատություն» ռադիոկայանը, որը Նիկոլ Փաշինյանի «հեղափոխություն» կոչված օպերացիան լուսաբանում էր օրը 24-ժամյա ռեժիմով, մաս է կազմում Հայաստանում երկու տարի տարվող ազգադավ ու ազգապիղծ քաղաքականության, որի հիմքում ընկած է սորոս-ալիևյան ջերմ ընկերական կապը: Եվ այստեղ է, որ ակնհայտ երևում է` 2018-ին կատարվածը դասական գունավոր հեղաշրջում էր` ընդդեմ Արցախի, ընդդեմ հայկական պետականության, մինչև ուղնուծուծը լցված թուրքամետ և ադրբեջանամետ ծրագրերով:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը