Լրահոս

14.07.2020 20:45


Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում որոշակի փոփոխություններ են արվում

Երևանի մետրոպոլիտենի երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ, մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե (նախկին 6-7 րոպեի փոխարեն)։ Այս մասին տեղեկացավ Երևանի մետրոպոլիտենից:

«Հաշվի առնելով արտակարգ դրության ընթացքում Երևանի մետրոպոլիտենի սակավ ուղևորահոսքը՝ մետրոպոլիտենի էլ․ հավաքակայանում իրականացվում են գնացքների արտահերթ տեխնիկական սպասարկում՝ ТО2 - ТО3 ծավալներով:

Այսօրվանից երթևեկության գրաֆիկում կլինեն որոշակի փոփոխություններ։

Մինչև տեխնիկական սպասարկման ավարտը գնացքների միջև երթևեկության միջակայքը կկազմի 8,5-9 րոպե»,-տեղեկացնում են մետրոպոլիտենից:

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար, և տեղեկացնում, որ արվում է ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ավարտվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ։

Այս խորագրի վերջին նյութերը