Լրահոս

14.07.2020 14:16


Հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում՝

հուլիսի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-18-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Հուլիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:



Երևան քաղաքում՝

հուլիսի 14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Հուլիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս խորագրի վերջին նյութերը