Հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով
2020թ. հուլիսի 12-ին՝ժամը 23:30-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Երևան քաղաքի 53-ամյա բնակչի կրծքավանդակին և բազկին, վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի 4-5-րդ միջկողային շրջանի ու ձախ բազկի կտրած-ծակած վերքերի ձևով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 53-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, առգրավվել են տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք:
Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: