ՀԱՊԿ-ից պահանջելու փոխարեն ինքնուրույն լուծեք ձեր խնդիրները
Դիմում են ՀԱՊԿ-ին, հորդորում են ՀԱՊԿ-ին, մուննաթ են գալիս ՀԱՊԿ-ի վրա` հայոց «հեղափոխական» լակոտակրատիայի վառ ներկայացուցիչները:
Նրանք ամնեզիայով են տառապում: Նրանք մոռացել են, որ սեփական ձեռքերով գլխատեցին ՀԱՊԿ-ը` լիազորություններից զրկելով և ետ կանչելով Յուրի Խաչատուրովին: Նրանք մոռացել են, որ իրենց ընդդիմադիր եղած ժամանակ առավոտից -երեկո թուքումուր էին հնչեցնում այդ կառույցի հասցեին` ընդհուպ մինչև ծայրաստիճան հակառուսականություն քարոզելով:
Նրանք մոռացել են, որ 2018-ին, երբ արդեն իշխանության էին, ասում էին` «եկեք պարզաբանենք` մենք ՀԱՊԿ-ում դաշնակիցներ ենք, թե ոչ»` կասկածի տակ դնելով գործընկեր պետությունների ազնվությունն ու նվիրվածությունը դաշնակցային սկզբունքներին:
Այսօր գնացել` ո՞ւմ դուռն եք թակում, և ի՞նչ երեսով:
Դուք ինքներդ, «հեղափոխական» կառավարիչներ, ձեզ դաշնակցի նման դրսևորե՞լ եք երբևէ, որ մյուսներից էլ պահանջում եք:
Պուտինը եկավ Երևան` մարդամեկը իսկի իրեն նեղություն չտվեց գնալ օդանավակայան ու նրան դիմավորել: Չդիմավորեց նույնիսկ այն պահին, երբ Պուտինը արդեն Բաղրամյան 26-ի նստավայրի բակում էր և զարմացած նայում էր դատարկ աստիճաններին ու դռներին: Պուտինը` հզոր երկրի հզոր առաջնորդը, ում հետ նույնիսկ աշխարհի խոշոր լիդերներն իրենց թույլ չեն տալիս այդքան արհամարհական վերաբերմունք:
Այնպես որ, ձեզ մի պատռեք, նամակներ մի գրեք ՀԱՊԿ-ին, հանգիստ թողեք այդ կառույցը, քանի որ դուք ինքնուրույն, հարցեր լուծող, սուպեր-պուպեր ընդունակություններով, դուխով տղերք եք: Ու կարևորը` բանակում ծառայած:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից