Կարծիք

14.07.2020 12:35


Առավոտ ծանր քաղցկեղով հիվանդ աներոջս տուն է այցելել մայորը ու նրան հրավիրել ոստիկանություն․ Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես (տեսանյութ)

Առավոտ ծանր քաղցկեղով հիվանդ աներոջս տուն է այցելել մայորը ու նրան հրավիրել ոստիկանություն․ Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես (տեսանյութ)

Առավոտ կանուխ ծանր քաղցկեղով հիվանդ, ամբողջ կյանքը հայկական զինուժում ծառայած, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն է այցելել Ոստիկանության Նոր Նորքի քրեական ոստիկանության մայոր Վահրամ ....ը (ազգանունը չեմ հիշում, որևէ դիտավորություն չկա): Աներոջս հրավիրում են ոստիկանություն:

Զանգում են ինձ: Խնդրում եմ հեռախոսը փոխանցել իրենց այցելած քրեական հետախուզության աշխատակցին: Հեռախոսով խնդրում եմ բացատրել, թե ինչ հիմքով ու ինչ հիմնավորմամբ են քաղցկեղով հիվանդ, 2007-ից պաշտոնաթող փոխգնդապետին հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Անհասկանալի բառերի կույտ:

Տաքսիով շտապ հասնում եմ իրենց տուն` Նորքի 8-րդ զանգված: Նախապես էլ զգուշացնում եմ` մի քանի րոպե սպասեք մինչև հասնեմ, տեսնեմ ինչով կարող ենք օգտակար լինել` քրեական հանցավորության դեմ պայքարում: Մինչ կհասնեմ, աներս զանգում ասում է, որ ոստիկանության մայորը գնաց: Գնաց առանց բացատրություն տալու: Հարցնում եմ` բա ի՞նչ եղավ ոստիկանություն գնալու հրավերը, ի՞նչպես էինհիմնավորում: Ոչ մի ձև:

Հասնում եմ էն շենք, որտեղ աներս է ապրում: Իրենց ու հարևան շենքի միջանցիկ ճանապարհին տեսնում եմ մայորի մեքենան` 36AR475 պետհամարանիշով (տեսանյութը` մեկնաբանությունում): Կանգնում եմ մեքենայի դեմը, չեմ թողնում գնա: Ասում եմ` իջիր, խոսենք, հասկանանք` ինչու՞ եք եկել ու ինչու՞ եք առանց որևէ բացատրության կամ գրավոր փաստաթղթի քաղաքացուն հրավիրում ոստիկանություն: Ստիպված իջնում է մեքենայից: Բարձրանում ենք տուն: Զոքանջս դիմակ է տալիս մայորին` պահպանելու պարետի սահմանած նորմերը: Պարկեշտ, ստացած հանձնարարությունից իրեն կորցրած, ինձ տարեկից հայ մարդ:

Ոստիկանության մայորը ամեն կերպ փորձում է բացատրել հնարավոր գրեթե ամեն ինչ, որ ինքն ինձ ճանաչում է, հարգում է, որ ինքը աներոջս ու էդ պահին տանն եղած որևէ մեկին չի նեղացրել (կարծես, կարող էին, բայց չեն արել) և այլ և այլն: Ամեն ինչ բացատրում է, բացի մի բանից, թե ինչու՞ և ի՞նչ հիմքերով է եկել աներոջս բնակարան և ի՞նչ հիմքերով է նրան հրավիրում ոստիկանություն: Ոչ մի բացատրություն: Շփոթված մարդու իրարամերժ մտքեր: Վերջում, այդուհանդերձ, մի բառ պոկում եմ, ասում է` ղեկավարությունն է հանձնարարել:

Մնացածն արդեն տեսանյութում:

Հիմա ամենակարևորը. Նիկո՛լ, չափերդ լրիվ անցել ես: Մեր բարբառով ասած` շողուլից ընկել ես: Քո ընտրությունն էր:

Ազգային- ազատագրական պայքարը սկսված է:

Ով պարտվի` դավաճան է:

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը