Լրահոս

14.07.2020 12:22


Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ

Սու-30-ներն օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ

ՀՀ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչներն օդ են բարձրացել, սակայն ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ դա կապված չէ Տավուշի մարզում իրավիճակի սրման հետ:

«Կործանիչներն ամենօրյա մարտական պատրաստությունն են իրականացնում, և նրանց թռիչքները որևէ առնչություն չունեն Ադրբեջանի հետ սահմանի լարվածության հետ»,-ասաց Ստեփանյանը։

ՀՀ զինված ուժերը գերժամանակակից Սու-30ՍՄ կործանիչները ստացել են 2019 թվականի վերջին: Նրանց անձնակազմը սկսել է ինտենսիվ մարզումներ և ուսումնական թռիչքներ իրականացնել։ Հուլիսի սկզբին ՀՀ զինված ուժերի Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով թիրախների խոցմամբ զորավարժություններ անցկացրին:

Այս խորագրի վերջին նյութերը