Երևանում հիվանդին տեղափոխող շտապ օգնության մեքենան վթարի է ենթարկվել. հիվանդին մեկ այլ մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին:
168.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ:
«Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, որին տեղափոխել են հիվանդանոց, բայց վթարի հետևանքով վնասվածք ստացողներ չեն եղել»,-պատասխանեցին ոստիկանությունից:
168.am-ը կապ հաստատեց նաև «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ և խնդրեց մանրամասներ ներկայացնել:
«Մեր մեքենան ձայնային և լուսային ազդանշանները միացրած է եղել, խաչմերուկի հատվածում մի մեքենա չի՛ զիջել, չի՛ արձագանքել ազդանշաններին և հարվածել է շտապ օգնության մեքենային: Այդ ընթացքում մեքենայի մեջ եղել է հիվանդ՝ 64 տարեկան տղամարդ,որի մոտ ինֆարկտ է եղել և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղափոխվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր մյուս մեքենան մոտեցել և հիվանդին տեղափոխել է հիվանդանոց»,-ասաց Ստեփանյանը:
Երևանում հիվանդին տեղափոխող շտապ օգնության մեքենան վթարի է ենթարկվել. հիվանդին մեկ այլ մեքենայով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Երևանի Ծովակալ Իսակովի պողոտան՝ դեպի «Հաղթանակ» կամուրջ ուղղությունն այսօր ժամը 10:30-ի սահմանում խցանված էր՝ շտապօգնության մեքենան բախվել էր մարդատարին:
168.am-ը կապ հաստատեց ոստիկանության լրատվական ծառայություն՝ ճշտելու արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ և շտապօգնության մեքենան արդյոք այդ պահին հիվանդ է տեղափոխե՞լ:
«Նյութական՝ գույքային վնաս է, մարմնական վնասվածքներ չկան: Շտապ օգնության մեքենայում հիվանդ եղել է, որին տեղափոխել են հիվանդանոց, բայց վթարի հետևանքով վնասվածք ստացողներ չեն եղել»,-պատասխանեցին ոստիկանությունից:
168.am-ը կապ հաստատեց նաև «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ և խնդրեց մանրամասներ ներկայացնել:
«Մեր մեքենան ձայնային և լուսային ազդանշանները միացրած է եղել, խաչմերուկի հատվածում մի մեքենա չի՛ զիջել, չի՛ արձագանքել ազդանշաններին և հարվածել է շտապ օգնության մեքենային: Այդ ընթացքում մեքենայի մեջ եղել է հիվանդ՝ 64 տարեկան տղամարդ, որի մոտ ինֆարկտ է եղել և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից տեղափոխվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մեր մյուս մեքենան մոտեցել և հիվանդին տեղափոխել է հիվանդանոց»,-ասաց Ստեփանյանը: