Կարծիք

14.07.2020 10:25


Փաշինյանը «մոռացել» է «կրակած» թվի մասին

Փաշինյանը «մոռացել» է «կրակած» թվի մասին

Նիկոլ Փաշինյանը, ձգտելով դուր գալ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներին ու փորձելով հիացական բացականչություններ կորզել իրեն լսող պողոսներից, 2019–ի օգոստոսի 5–ին թիվ «կրակեց»։ Նա հայտարարեց, որ Հայաստանի բնակչությունը դարձնելու է 5 միլիոն։ 2050–ին։

Փողոցում կանգնածների ռեակցիան կանխատեսելի էր՝ ծափեր, ուռաներ, այոներ, Նի՛–կո՛լ, Նի՛–կո՛լ...

2050–ին 5 միլիոն կդառնա՞նք, թե՞ ոչ, հայտնի չէ։ Հայտնի է, սակայն, որ նույն 2019–ին ՀՀ բնակչությունը պաշտոնապես նվազել է 6.100–ով։ 2020–ին նվազման տենդենցը պահպանվում է։

Ի դեպ, օրերս հրապարակած ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ Փաշինյանը «մոռացել» է իր սահմանած նշաձողի մասին։ «Մոռացել» է, քանզի գիտի, որ պողոսները նման փաստաթուղթ չեն կարդում։ Եվ ուրեմն, կարելի է հրաժարվել «կրակելուց»։

Ռազմավարության մեջ թիվ չկա։ Ժողովրդագրության մասով կա շատ անորոշ ու համեստ ձևակերպում. «Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ՝ Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար»։

Չկա միտինգ, չկան ճոռոմ խոստումներ, չկա «կրակոց»։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը