Կարծիք

14.07.2020 09:50


Պետք չէր ՀԱՊԿ-ը բզել, եթե վստահ չէիք, որ դրական պատասխան կստանաք

Պետք չէր ՀԱՊԿ-ը բզել, եթե վստահ չէիք, որ դրական պատասխան կստանաք

Հիմա ավելորդ է գրել, որ այսօրվա մասին պետք էր մտածել 2018-ին, երբ ՀԱՊԿ-ի շուրջ սկանդալներ էին հրահրվում։ Նաև ավելորդ է արդեն գրել, որ պետք չէր ՀԱՊԿ-ը բզել, եթե վստահ չէիք, որ դրական պատասխան կստանաք։

Ինչևէ, այս պահի դրությամբ Թուրքիայի պետական և նույնիսկ ընդդիմադիր գործիչները Ադրբեջանին աջակցության մասին են հայտնում և խոստանում, որ «Հայաստանն իր ագրեսիայի համար պատասխան է տալու»։

Արտգործնախարարը, ֆիննախարարը (համատեղությամբ՝ Էրդողանի փեսան), Էրդողանի խոսնակը, արդարադատության նախարարը, ընդդիմադիր «ԼԱՎ» կուսակցության առաջնորդը...

Ըստ Նիկոլի՝ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները երբեք այնքան լավ չեն եղել, ինչպես իր օրոք։

Ո՞ւր են Ռուսաստանի ղեկավարների, քաղաքական երևելի ֆիգուրների, լավ, քարը պայթի՝ գոնե Պետդումայի պատգամավորների ակնհայտ հայանպաստ, Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտող հայտարարությունները։

Պրիյոմ-պրիյոմ... խշշշշշ։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը