Մեկնաբանություն

14.07.2020 10:45


Սահմանային բախումներն ու թուրքական 5-րդ շարասյան արձագանքը

Սահմանային բախումներն ու թուրքական 5-րդ շարասյան արձագանքը

Տավուշի մարզի հայ–ադրբեջանական շփման գծում ռազմական միջադեպից հետո Թուրքիան ու Ադրբեջանը հանդես եկան մեկ ազգ, երկու պետություն հայեցակարգով։

Անկարան Բաքվի հետ միաժամանակ վայրահաչեց Հայաստանի դեմ՝ ցույց տալով, որ բացահայտորեն պաշտպանում է ազերիներին։

Մոսկվայի արձագանքը չուշացավ։ ՌԴ արտգործնախարար Լավրովը Թուրքիային կոչ արեց քիթը չխոթել այնտեղ, ուր ինքը տեղ չունի և Հայաստանի հետ սպառնալիքների լեզվով չխոսել։

Այս ամենի համատեքստում Նիկոլ Փաշինյանի «ՈՒԱԶ»–ային մարազմատիկ հարցի մասով շատ է խոսվել, իմաստ չունի անդրադառնալ։ Արժե, սակայն, անդրադառնալ Հայաստանում իրենց արևմտամետ, մարդու իրավունքների պաշտպանության ջատագով ու ժողովրդավարության ռահվիրա ներկայացնող, սակայն իրականում թուրքական 5–րդ շարասյան ֆունկցիա կատարող շրջանակների պահվածքին։

Տխրահռչակ գործիչներ Արման Բաբաջանյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Շիրինյանը և Արամ Սարգսյանը թուրք–ադրբեջանական զույգի հայտարարություններին զուգահեռ Հայաստանի ներսում սկսեցին հակառուսական քարոզն ու քարեր նետեցին ՀԱՊԿ–ի ուղղությամբ։ Նաև թիրախավորեցին Փաշինյանի ընդդիմախոսներին։ Ու ոչ մի դատապարտող խոսք Թուրքիայի և Ադրբեջանի հասցեին, որոնց համատեղ գործողության արդյունք էր Տավուշում արձանագրված սադրանքը։

Թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այնքան սինքրոն են գործում ու այնքան «ափաշքարա», որ պարզապես ապշել կարելի է։ Մենք ԱԱԾ ունե՞նք, թե՞ ոչ։

Բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանի համար երկրորդ ճակատը չի բացվում Թուրքիայի հետ միայն այն պատճառով, որ կա ռուսական գործոնը։ Պարզ է նաև, որ հայ–ռուսական ռազմավարական ու անվտանգային շահերը մեր տարածաշրջանում համընկնում են, և միայն հիմար կամ պետական դավաճան պետք է լինել հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու համար։

Թուրք–ադրբեջանական զույգը հենց այդ փչացման անշրջելիությանն էլ սպասում է, որպեսզի աքցանի մեջ վերցնի Հայաստանին։

«Թավշյա» հեղափոխության փայատեր դարձած սորոսաթուրքական շրջանակները հայ–ռուսական հարաբերությունների խզման խնդիրն են ուզում լուծել։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ։

Թուրքական 5–րդ շարասյունը, օգտվելով ՀՀ իշխանության փայատիրոջ իրավունքից, արդեն բացահայտ է գործում։ Հայկական ազգանուն կրող թուրքական շահերի սպասարկուները պարզապես վխտում են ՀՀ քաղաքական, լրատվական ու հասարակական սեգմենտներում։

Միայն նոր ու ազգային կոդերով իշխանություն ունենալու դեպքում է հնարավոր թուրքական 5–րդ շարասյան դեմն առնել ու թույլ չտալ, որպեսզի թուրք–ադրբեջանական զույգը լկտիանա մեր քթի տակ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը