Կարծիք

13.07.2020 22:56


Կարո՞ղ է վերջապես հասկանաք, որ հիմարություններով եք զբաղված․ դիմակ կրելը լուծում չէ

Կարո՞ղ է վերջապես հասկանաք, որ հիմարություններով եք զբաղված․ դիմակ կրելը լուծում չէ

Պետք է արձանագրել, որ միջազգային բնագավառում կատարյալ պարտություն ենք կրել։ ԳՈՒԱՄ-ը մեղադրում է Հայաստանին, ԵԱՀԿ Մինսկի խոմբը՝ երկու կողմին էլ, ՀԱՊԿ-ն ուզում է արտակարգ նիստ հրավիրել, բայց առանց պատճառները բացատրելու՝ հետաձգում է։

Փաստորեն, լրիվ լեգիտիմ, ժողովրդի կամքը ներակայացնող լինելը այստեղ չի աշխատում, Նարեկենց ասֆալտին փռելն էլ չի օգնում, անգամ Հրայրը էլ ՍԴ նախագահ չի, որ խանգարի։

Կարող է վերջապես հասկանաք, որ հիմարություններով եք զբաղված, որ ձեր ժամանակը անհեթեթ բաների վրա եք ծախսում։ Դիմակ կրելը լուծում չէ։ Ի դեպ, եթե Յուրի Խաչատուրովը մնար ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, գոնե կիմանայինք, թե նիստը ինչու են հետաձգել։

Հ․Գ․ Իսկ Գրիգորի Խաչատուրովը ժամանակ չի ունեցել գեներալական համազգեստով նկարվելու, եւ բոլոր լրատվամիջոցները դնում են նրա գնդապետական լուսանկարը։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը