Կարծիք

13.07.2020 22:43


Հանուն պետական անվտանգության՝ առաջարկում եմ օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները

Հանուն պետական անվտանգության՝ առաջարկում եմ օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները

Հիշում եմ՝ ժամանակին ինչպիսի աղմուկ էր բարձրացել ՀՀ կառավարության նիստերը չհեռարձակելու օրենքի շուրջ։ Էլ թափանցիկություն, էլ խոսքի ազատություն և այլն։

Իշխանահեղափոխությունից հետո օրենքը փոխվեց և մենք սկսեցինք վայելել հեղափոխական կառավարության նիստերի հեռարձակումները։ Դեռ մի կողմ թողնենք կառավարության նիստերին վարչապետի հոխորտանքներն ընդդիմախոսների հասցեին։

Սակայն, արդեն որերորդ անգամ կառավարության նիստերին լսում ենք այնպիսի տվյալներ և խոսքեր՝ Հայաստանի պարենային պաշարների, ադրբեջանցիների կողմից ՈՒԱԶ-ի հնարավոր վերադարձի մասին, որ մտածում ես՝ արդյոք այս օրերի համա՞ր էր նախատեսված կառավարության նիստերի փակ լինելու մասին օրենքը։

Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը