Ինչքան ներողամիտ են «դրսի չթշնամու» նկատմամբ, այնքան դաժան և անհանդուրժող են իրենց «ներսի թշնամու» հանդեպ
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի ոչ բարով վարչահրամայապետն, իբր թե արձագանքելով սահմանային սրացումներին, մեղմացուցիչ հանգամանքներ է փնտրում հակառակորդի լկտի և բառի բուն իմաստով սանձարձակ գործողությունների համար։
Մասնավորապես, մոտ մի տարի առաջ` հուլիսի վերջին, եթե հիշում եք, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել էին։ Եվ ի՞նչ ասի Փաշինյանը` ի պատասխան լրագրողի հարցի, անդրադառնալով մահվան ելքով այդ միջադեպին, որ լավ լինի. թե բա` գնահատական տալը դեռ վաղ է, կփորձեմ կապ հաստատել «ադրբեջանցի գործընկերոջ» հետ, պարզել միջադեպի հանգամանքները, հասկանալ` ի՞նչ է եղել և ինչպես, ո՞վ է առաջինը կրակել, հետո կխոսենք։
Ահա` այսպիսի զուսպ, «կառուցողական», հավասարակշիռ, անգամ` կարելի է ասել, լոյալ արձագանք հակառակորդի սադրիչ գործողություններին. վրդովմունքի ոչ նշույլ, ոչ մի դատապարտող հայտարարություն, ոչ մի «մուննաթ-զուննաթ», «մատթափտվոցի» ադրբեջանական սուլթանապետության և իր «կիրթ» բռնապետի հասցեին։ Կարծես այդպես էլ պիտի լիներ` մարդկային կորուստը ոչ թե մեր կողմից է եղել, այլ` թշնամու։
Այս տարի` մարտի 10-ին էլ, երբ հակառակորդը կրակ էր բացել նույն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ, ու հայկական կողմն էլի մարդկային կորուստ էր տվել, «գլխավոր հրամանատարի» կողմից առհասարակ արձագանք չեղավ` ո՛չ պաշտոնական հայտարարության, ո՛չ գոնե ֆեյսբուքյան ստատուսի ձևաչափով. կարծես ոչինչ չէր տեսել, ոչինչ չէր լսել։ Իսկ եթե նույնիսկ լսել էր ականջի ծայրով, ապա դա իրեն չի վերաբերվում` իր հետ որևէ առնչություն չունի ու չի կարող ունենալ։
«Իրքայլականներն» ու «քայլամերձ» ֆեյսբուքչիները նույնպես ձկան պես լուռ էին։ Համենայն դեպս, իրենց «հուսահատորեն» չէին կոտորում, պատեպատ չէին խփում, «միջազգային լրահոսից» չէին պեղում, գտնում սպանվածների երեխաների կամ մայրերի նկարներն ու ցուցադրում իրենց «պատին»։ Որ բոլորը տեսնեն պատերազմի դաժան դեմքը ու հասկանան, թե ինչ ահավոր բան է պատերազմը, և ինչու պետք է Հայաստանի և Արցախի բնակչությանը նախապատրաստել «խաղաղության», մինչ Ալիևը տնով-տեղով, նազիր-վեզիրներով, պատգամավորներով, բանով, իր «ժողովրդին» նախապատրաստում է պատերազմի։
Այդ առումով բոլորովին զարմանալի չէ, որ, լսելով Պաշտպանության նախարարի զեկույցը հուլիսի 12-ին ադրբեջանական կողմի սկսած և մի քանի փուլով իրականացված սադրանքի մասին, որի «արդյունքում» թշնամին երեք զոհ է տվել և առնվազն 5 վիրավոր, Փաշինյանը շա՜տ անսպասելի հետևության է հանգել. որ խեղճ մարդիկ «շշկռվել» են` մոլորվել են, իրենցից անկախ` հայտնվել մեր դիրքերում, մերոնց բազմաթիվ նախազգուշացումներից հետո տեղի տվել ու հետ քաշվել` իրենց «ՈՒԱԶ»-ը թողնելով բախտի քմահաճույքին։ Հետո փոշմանել են` «ձեռի հետ» (на всякий пожарный случай, էլի` «ինքնապաշտպանական» նկատառումներով) կրակահերթեր են արձակել մեր դիրքերի վրա, ու վերադարձել`իրենց ունեցվածքին տեր կանգնելու։ Մերոնք էլ «մուխաննաթաբար» կրակել են ու մահացու վնասվածքներ հասցրել «ՈՒԱԶ»-ին «կակա ասող» ադրբեջանցի խեղճ «մոլորյալներին»։
Նիկոլի հավատավոր զինակից-կողմնակիցներն էլ «վռազ-վռազ» քչփորել են ինտերնետը, գտել սպանվածներից մեկի մանկահասակ երեխայի նկարն ու խփել իրենց ՖԲ պատին։ Թե բա` ահա, սա է պատերազմի դեմքը, ոչ թե հակառակորդին տրված հակահարվածի առթիվ բարձրացած ոգևորության ալիքը, որ քայլիստները «ռազմահայրենասիրական աղբ» են համարում։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Եվ դա «նորմալ» է. սրանք դրսում թշնամի չունեն։Սրանց համար թշնամին դրսում չէ` ներսում է։ Ունեն-չունեն` մի՛ եզակի և անփոխարինելի թշնամի ունեն, և այդ թշնամին «նախկիններն» են։ Ու դրանց հավասարեցված անձինք և քաղաքական ուժերը. բոլոր նրանք, ովքեր Նիկոլին ասում են` աչքիդ վերևը ունք կա, ու երկու տարի է, դեռ մի բան էլ ավելի` «համընդգրկուն հիբրիդային պատերազմ» են վարում իր ու իր «թայֆայի» դեմ։ Օր ու արև չեն տալիս, քննադատում են, չեն թողնում լիաթոք շնչեն, վայելեն իշխանությունն`առանց սահմանների, դրանից բխող հաճելի հետևանքներով։
Եվ կապ չունի` այդ մարդիկ, քաղաքական ուժերը, որևէ կապ ունե՞ն կամ նախորդ կյանքում ունեցե՞լ են որևէ առնչություն նախկինների հետ։ Քննադատե՞լ են նախկիներին, ինչպես հիմա իրե՛նց են քննադատում, թե՞ «Սերժի վախտ» չէին խոսում, հիմա բլբուլ են կտրել ու աջուձախ տանկի պես գնում-գալիս են Նիկոլի վրայով, գցում «թրթուրների» տակ, ու չեն հոգնում։
Դե, իսկ թշնամու համար ներում-բեկում չկա։ Թշնամուն պետք է անխնա ոչնչացնել` հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով, ինչն էլ անում են` մեծ հաճույքով։ Եվ ինչքան ներողամիտ են, ըմբռնող, մեծահոգի «չթշնամու» նկատմամբ, պատրաստ` արդարացնելու ցանկացած թշնամական գործողություն, անգամ եթե դրա հետևանքով զոհվում են մեր զինծառայողները կամ խաղաղ բնակիչները, նույնքան դաժան և անհանդուրժողական են «ներսի թշնամու» հանդեպ։
Թողնես` բոլորին կլցնեն գազախցիկների մեջ ու կայրեն, կոչնչացնեն, այնպես, որ լռեն հավիտյանս հավիտենից, ու երբեք այլևս ծպտուն չհանեն Կացին Նիկոլիու իր մանկլավիկների թերացումների, բացթողումների մասին։
Սա «տոն» է, որը մեզ հետ է, քանի դեռ «թավշյա վակխանալիան» վատ երազի, մղձավանջի պես չի ցնդել, ու Նիկոլով զոմբիացած հատվածը չի արթնացել լեթարգիական խոր քնից, որի անունը Նիկոլի թվի «նոր Հայաստան» է...
Ինչքան ներողամիտ են «դրսի չթշնամու» նկատմամբ, այնքան դաժան և անհանդուրժող են իրենց «ներսի թշնամու» հանդեպ
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի ոչ բարով վարչահրամայապետն, իբր թե արձագանքելով սահմանային սրացումներին, մեղմացուցիչ հանգամանքներ է փնտրում հակառակորդի լկտի և բառի բուն իմաստով սանձարձակ գործողությունների համար։
Մասնավորապես, մոտ մի տարի առաջ` հուլիսի վերջին, եթե հիշում եք, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող էր զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել էին։ Եվ ի՞նչ ասի Փաշինյանը` ի պատասխան լրագրողի հարցի, անդրադառնալով մահվան ելքով այդ միջադեպին, որ լավ լինի. թե բա` գնահատական տալը դեռ վաղ է, կփորձեմ կապ հաստատել «ադրբեջանցի գործընկերոջ» հետ, պարզել միջադեպի հանգամանքները, հասկանալ` ի՞նչ է եղել և ինչպես, ո՞վ է առաջինը կրակել, հետո կխոսենք։
Ահա` այսպիսի զուսպ, «կառուցողական», հավասարակշիռ, անգամ` կարելի է ասել, լոյալ արձագանք հակառակորդի սադրիչ գործողություններին. վրդովմունքի ոչ նշույլ, ոչ մի դատապարտող հայտարարություն, ոչ մի «մուննաթ-զուննաթ», «մատթափտվոցի» ադրբեջանական սուլթանապետության և իր «կիրթ» բռնապետի հասցեին։ Կարծես այդպես էլ պիտի լիներ` մարդկային կորուստը ոչ թե մեր կողմից է եղել, այլ` թշնամու։
Այս տարի` մարտի 10-ին էլ, երբ հակառակորդը կրակ էր բացել նույն Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ, ու հայկական կողմն էլի մարդկային կորուստ էր տվել, «գլխավոր հրամանատարի» կողմից առհասարակ արձագանք չեղավ` ո՛չ պաշտոնական հայտարարության, ո՛չ գոնե ֆեյսբուքյան ստատուսի ձևաչափով. կարծես ոչինչ չէր տեսել, ոչինչ չէր լսել։ Իսկ եթե նույնիսկ լսել էր ականջի ծայրով, ապա դա իրեն չի վերաբերվում` իր հետ որևէ առնչություն չունի ու չի կարող ունենալ։
«Իրքայլականներն» ու «քայլամերձ» ֆեյսբուքչիները նույնպես ձկան պես լուռ էին։ Համենայն դեպս, իրենց «հուսահատորեն» չէին կոտորում, պատեպատ չէին խփում, «միջազգային լրահոսից» չէին պեղում, գտնում սպանվածների երեխաների կամ մայրերի նկարներն ու ցուցադրում իրենց «պատին»։ Որ բոլորը տեսնեն պատերազմի դաժան դեմքը ու հասկանան, թե ինչ ահավոր բան է պատերազմը, և ինչու պետք է Հայաստանի և Արցախի բնակչությանը նախապատրաստել «խաղաղության», մինչ Ալիևը տնով-տեղով, նազիր-վեզիրներով, պատգամավորներով, բանով, իր «ժողովրդին» նախապատրաստում է պատերազմի։
Այդ առումով բոլորովին զարմանալի չէ, որ, լսելով Պաշտպանության նախարարի զեկույցը հուլիսի 12-ին ադրբեջանական կողմի սկսած և մի քանի փուլով իրականացված սադրանքի մասին, որի «արդյունքում» թշնամին երեք զոհ է տվել և առնվազն 5 վիրավոր, Փաշինյանը շա՜տ անսպասելի հետևության է հանգել. որ խեղճ մարդիկ «շշկռվել» են` մոլորվել են, իրենցից անկախ` հայտնվել մեր դիրքերում, մերոնց բազմաթիվ նախազգուշացումներից հետո տեղի տվել ու հետ քաշվել` իրենց «ՈՒԱԶ»-ը թողնելով բախտի քմահաճույքին։ Հետո փոշմանել են` «ձեռի հետ» (на всякий пожарный случай, էլի` «ինքնապաշտպանական» նկատառումներով) կրակահերթեր են արձակել մեր դիրքերի վրա, ու վերադարձել`իրենց ունեցվածքին տեր կանգնելու։ Մերոնք էլ «մուխաննաթաբար» կրակել են ու մահացու վնասվածքներ հասցրել «ՈՒԱԶ»-ին «կակա ասող» ադրբեջանցի խեղճ «մոլորյալներին»։
Նիկոլի հավատավոր զինակից-կողմնակիցներն էլ «վռազ-վռազ» քչփորել են ինտերնետը, գտել սպանվածներից մեկի մանկահասակ երեխայի նկարն ու խփել իրենց ՖԲ պատին։ Թե բա` ահա, սա է պատերազմի դեմքը, ոչ թե հակառակորդին տրված հակահարվածի առթիվ բարձրացած ոգևորության ալիքը, որ քայլիստները «ռազմահայրենասիրական աղբ» են համարում։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։
Եվ դա «նորմալ» է. սրանք դրսում թշնամի չունեն։ Սրանց համար թշնամին դրսում չէ` ներսում է։ Ունեն-չունեն` մի՛ եզակի և անփոխարինելի թշնամի ունեն, և այդ թշնամին «նախկիններն» են։ Ու դրանց հավասարեցված անձինք և քաղաքական ուժերը. բոլոր նրանք, ովքեր Նիկոլին ասում են` աչքիդ վերևը ունք կա, ու երկու տարի է, դեռ մի բան էլ ավելի` «համընդգրկուն հիբրիդային պատերազմ» են վարում իր ու իր «թայֆայի» դեմ։ Օր ու արև չեն տալիս, քննադատում են, չեն թողնում լիաթոք շնչեն, վայելեն իշխանությունն`առանց սահմանների, դրանից բխող հաճելի հետևանքներով։
Եվ կապ չունի` այդ մարդիկ, քաղաքական ուժերը, որևէ կապ ունե՞ն կամ նախորդ կյանքում ունեցե՞լ են որևէ առնչություն նախկինների հետ։ Քննադատե՞լ են նախկիներին, ինչպես հիմա իրե՛նց են քննադատում, թե՞ «Սերժի վախտ» չէին խոսում, հիմա բլբուլ են կտրել ու աջուձախ տանկի պես գնում-գալիս են Նիկոլի վրայով, գցում «թրթուրների» տակ, ու չեն հոգնում։
Դե, իսկ թշնամու համար ներում-բեկում չկա։ Թշնամուն պետք է անխնա ոչնչացնել` հնարավոր ու անհնար, թույլատրելի և անթույլատրելի բոլոր միջոցներով, ինչն էլ անում են` մեծ հաճույքով։ Եվ ինչքան ներողամիտ են, ըմբռնող, մեծահոգի «չթշնամու» նկատմամբ, պատրաստ` արդարացնելու ցանկացած թշնամական գործողություն, անգամ եթե դրա հետևանքով զոհվում են մեր զինծառայողները կամ խաղաղ բնակիչները, նույնքան դաժան և անհանդուրժողական են «ներսի թշնամու» հանդեպ։
Թողնես` բոլորին կլցնեն գազախցիկների մեջ ու կայրեն, կոչնչացնեն, այնպես, որ լռեն հավիտյանս հավիտենից, ու երբեք այլևս ծպտուն չհանեն Կացին Նիկոլի ու իր մանկլավիկների թերացումների, բացթողումների մասին։

Լիլիթ Պողոսյան