Լրահոս

13.07.2020 17:02


Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը, զրույցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է տարածաշրջանում լարվածության աճի անթույլատրելիության և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հսկողության անհրաժեշտության մասին:

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե Էլմար Մամեդյարովն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է «ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանի վրա հարձակման կանխման և տարածաշրջանում պահպանվող լարվածության մասին»:
ԱԳՆ-ից հայտնել են, որ «հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ԵԱՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և հակամարտության երկու կողմերն էլ այս կազմակերպության լիիրավ անդամ են»:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում լարված իրավիճակը և այն հաղթահարելու ուղիները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերին:
ՀՀ ԱԳ նախարարը բացարձակ անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որն ուղեկցվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ՀՀ զինված ուժերի հենակետի հանդեպ ոտնձգության փորձով:
Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը