Կարծիք

13.07.2020 16:22


Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից

Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Աղդամ գյուղի տարածքից

Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը պարեկապահակային կետեր է սահմանել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի տարածքում և զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ այդ սահմաններից:

Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր իրենց բնակիչներն ուղղակիորեն դարձրել է պատանդ,հույս ունենալվ, որ իրենց խաղաղ բնակիչները հնարավոր է հայտնվեն հայկական կողմի պատասխան կրակի ներքո: Սա հետագայում թույլ կտա ադրբեջանական ղեկավարությանը՝ խեղաթյուրել իրականությունը և մեղադրել հայկական կողմին իրենց խաղաղ բնակչության վրա հրաձգության մեջ:

Այս ամենը խոսում է ադրբեջանի ղեկավարության վարքագծի մասին, որ նույնիսկ իրենց խաղաղ բնակչության, երեխաների և կանանց կյանքի գնով փորձում են հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու, որ հայկական կողմը խախտում է հրադադարը:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը