Կարծիք

13.07.2020 15:56


Նիկոլ Փաշինյանը երեսպաշտության արքան է

Նիկոլ Փաշինյանը երեսպաշտության արքան է

Նիկոլ Փաշինյանը երեսպաշտության արքան է: Նիկոլի կոճակ սեղմողները լալահաչառ տեքստերով արձագանք են ակնկալում ՀԱՊԿ-ից: Այն ՀԱՊԿ-ից, որին գոռոզամտությամբ վարկաբեկեցին՝ գեներալ Յուրի Խաչատուրովի վրա գործ կարելով ու ՀԱՊԿ գլխախավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելով:

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը վարկաբեկում էր արտասահմանյան գործակալական ցանցի պատվերով ու ծափողջյունների ներքո: Սոռոսական ոհմակի պասով էլ եղածը ներկայացնում էր որպես ինքնիշխանության դրսևորում:

Ինքնիշխա՞ն եք, պարոնայք երեսպաշտներ, բա ինչի՞ եք ընկել ՀԱՊԿ-ի ոտքերը: Բա գնացեք ձեր սիրելի Սոռոսից արձագանք մուրացեք, ձեր անդրօվկիանոսյան տերերից արձագանք մուրացեք, ո՞ւմ եք ձայններդ կտրած սպասում: Ու մինչ Փաշինյանն իր մանկահասակ երեխային է Ֆեյսբուքում գովազդում ու իր իսկ վարկաբեկած ՀԱՊԿ-ից արձագանք ակնկալում, գեներալ Խաչատուրով կրտսերը հայրենի հողն է պաշտպանում ու թշնամուն շան ծեծ տալիս: Այն գեներալ Խաչատուրովը, ում մասին Նիկոլն իր գործակալական ոհմակով տարիներ շարունակ վայրահաչել են, տարիներ շարունակ ցեխ են շպրտել հոր և որդու ուղղությամբ:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը