Իշխանական պատգամավորի օգնականը և Փաշինյանի աջակիցը պրոադրբեջանական քարոզչություն են իրականացնում, իսկ հայրենասիրական կոչերը աղբ են համարում (լուսանկար)
Մինչ Հայաստանի բանակը կանխում է Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները, վարչապետ Փաշինյանի թիմակիցները ադրբեջանական քարոզչական թեզեր են առաջ տանում։
Իշխանափոխության գործընթացին մասնակցած Բաբկեն Գրիգորյանը տարածել է լուսանկար և կից գրառմամբ տեղեկացնում է, որ լուսանակրում երեկ տեղի ունեցած ռազմական միջադեպի արդյունքում սպանված ադրբեջանցի զինվորական Էլշադ Մամեդովի 7 ամսական երեխան է։ Փաշինյանի մետրիմ ակտիվիստը գրել է, որ «սա է պատերազմի դեմքը և ոչ թե այն պաթոսախառը աղբը, որը դուք տարածում եք երեկ գիշերվանից»։
Նույն գրառումը իր էջում կիսվել է օգտատեր Իննա Վասիլյանը։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների այս օգտատերը իշխանական պատգամավորներից մեկի օգնականն է։
Ի դեպ հետաքրքիր է, որ նրանց կողմից տարածվող անգլերեն և հայերեն տեքստերում բացակայում է այն հանգամանքը, որ սադրիչ գործողությունները սկսել է Ադրբեջանը և այդպիսով հենց այդ պետությունն է պատասխանատվություն կրում իր զինվորի կյանքի համար։ Նման քարոզչական նյութեր միանշանակ ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին։