Կարծիք

13.07.2020 14:54


Երբ երկրիդ ղեկավարը ծամածռություններ է անում՝ սահմանին էսկալացիայի պայմաններում

Երբ երկրիդ ղեկավարը ծամածռություններ է անում՝ սահմանին էսկալացիայի պայմաններում

Առաջին անգամ եմ տեսնում մի իրավիճակ, երբ սահմանին պատերազմական գոծողությունների էսկալացիա է տեղի ունենում, իսկ գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում գտնվող անձը նմանվել է մայթեզրին կանգնած ժամավաճառի, ով ծամածռություններ է անում և խաղում հայ ժողովրդի ճակատագրի հետ:

Նշենք ու շեշտենք, որ Տավուշը, որտեղ հակառակորդը նախաձեռնել է դիվորսիոն ներթափանցման կրկնակի փորձ, իր աշխարհագրական դիրքով բարձրադիր է, և մեր քաջարի տղերքը կարողանում են ետ շպրտել թուրքին: Սակայն Տավուշը սահմանը Ադրբեջանի համար ընդամենը փորձադաշտ է, որտեղ նա իրականացնում է հետախուզական գործողություններ, իսկ ահա հաջորդ հարձակումը կարող է լինել անմիջապես Արցախի վրա, որտեղ ավելի շատ զոհեր կարող ենք ունենալ մենք:

Գերագույն գլխավոր դասալիքն այս ամենը պետք է իր ականջին օղ անի՝ համապատասխան հետևություններով:

Առաջին անգամ է, որ նման իրավիճակում երկրի ղեկավարը անհամ կատակներ է անում, սեփական ընտանիքի նկարներով է պարծենում սոց.ցանցերում՝ ամբողջ գիշեր ընթացող կատաղի մարտերի պայմաններում, և նաև իր գործառույթները մոռացած՝ ՀԱՊԿ-ին է մեղադրում կատարվածի համար: Ասեք այդ ջայլամի քաղաքականություն որդեգրած սուտնիկոլին, որ երբ տան տանիքը կաթում է, մեղավորը ոչ թե արտասահմանում բնակվող բարեկամներն են, այլ տա տղամարդը /եթե նա կա, իհարկե/:

Եկեք հասկանանք, թե այդուհանդերձ, ինչ է կատարվում: Չի բացառվում, որ Նիկոլը պրոյեկտ է, և նա ի սկզբանե տեղյակ է եղել, որ դեպքերը հենց այսպիսի զարգացում պիտի ստանան: Չի բացառվում, որ նա աշխարհաքաղաքական սորոս-ալիևյան կենտրոններից ստանում է հրահանգներ: Բայց Աստված մի արասցե, եթե Նիկոլը հույս ունի պայմանավորված պատերազմի միջոցով դիրքեր նվիրել «կառուցողական ու կիրթ» Ալիևին՝ մեղքը գցելով ՀԱՊԿ-ի վրա: Սա իրեն չի ներվելու: Ազգը ոտքի է կանգնելու:

Որպես վերջաբան ընդգծեմ, որ վերջին քսան տարում Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք հույս չի դրել օտարերկրյա պետությունների կամ միջազգային հանրության վրա: Ինքը՝ Փաշինյանը անխնա կործանեց հայ-ռուսական հարաբերությունները, այսօր ու՞մ վրա է մուննաթ գալիս: Սա իրականում պանթյուրքիստական ծրագրի շարունակությունն է, որը ենթադրում է հայերի զանգվածային սպանդ, և սրա մեջ Նիկոլն ունի իր միսիան: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ միսիան չկարողացավ իրագործել՝ հիմա այն շարունակում է նրա հոգեզավակը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը