Կարծիք

13.07.2020 14:01


էս մեկ րոպեանոց տեսանյութում Փաշինյանն իր սերն է արտահայտում թշնամուն

էս մեկ րոպեանոց տեսանյութում Փաշինյանն իր սերն է արտահայտում թշնամուն

Տեսանյութում ուշադիր լսեք, տեսեք՝ Փաշինյանն ինչ է ասում։

ՊՆ-ն զեկուցում է Փաշինյանի կառավարության նիստի ժամանակ ագրեսոր Ադրբեջանի հերթական քայլերից, որ սկզբից ՈւԱԶ մակնիշի մեքենան են մոտեցրել հայկական դիրքեր, հետո մեծ քանակի զինվորների են մոտեցել հայկական դիրքեր, կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչին համարժեք պատասխան են ստացել մեր արծիվ տղերքի կողմից՝ ցուցաբերելով փայլուն գործողություն, պաշտպանելով հայկական դիրքերը մեր հայրենիքի սահմանը։

Փաշինյանի պատասխանը ուղղակի ինձ սպանեց, ենթագիտակցությունս մթագնեց, պատասխանը ուղղակի աղետ է։ Պատասխանում է՝ «ադրբեջանցիները եկել են իրենց մեքենայի ետեւից, մենք էլ կրակ ենք բացել»։ Չէ դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է պատասխանում էս մարդը, որ մենք խեղճ ադրբեջանցիների վրա կրակ ենք բացել։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ մեսիջ ուղարկեց Ալիեւին, իրենց ԱԳՆ-ի բերանին, որ մեր զինվորները ագրեսոր են, կրակ են բացել խեղճ ադրբեջանցիների վրա։

Հ.Գ. էս մեկ րոպեանոց տեսանյութում Փաշինյանն իր սերն է արտահայտում թշնամուն, արդարացնում է թշնամու քայլերը, մեր զինվորների մեջքը կոտրում։
Փաշինյանը ատում է հայերին։

Նիկոլ Փաշինյա՛ն, կարող ես ինձ պատասխանել ընդամենը մի հարցի, Ադրբեջանն ինչի՞ էր պատրաստված մտնում հայկական սահման՝ ԱԹՍ-ով, լիքը զինված զինվորներով, ՈՒԱԶ մակնիշի մեքենան բերում թողնում մեր սահման։

Սիփան Փաշինյանը ի՞նչ ոռոգման ջրի գիծ է ուզում քաշել անանուն մարդու անունից, գիտեիր, որ Ադրբեջանը ջրի խնդիր ունի։

Իրինա Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը