Լրահոս

13.07.2020 13:01


15 քաղաքացի, այդ թվում՝ Analitik.am-ի գլխավոր խմբագիրը բերման են ենթարկվել Արարատի մարզի բաժիններ

15 քաղաքացի, այդ թվում՝ Analitik.am-ի գլխավոր խմբագիրը բերման են ենթարկվել Արարատի մարզի բաժիններ

Հայտարարություն

Այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաև Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, և տեղում գտնվող այլ քաղաքացիների։

Այս պահին 15 քաղաքացի բերման է ենթարկվել Արարատի մարզի բաժիններ։

Ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։

Այս ձերբակալությունները միանշանակ ապօրինի և անհիմն են, հրահանգավորված են քաղաքական իշխանությունների կողմից և նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը։

Կոչ ենք անում լրագրողներին և իրավապաշտպաններին արձագանքել տեղի ունեցող ապօրինի իրադարձություններին։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

Այս խորագրի վերջին նյութերը