Կարծիք

13.07.2020 12:10


Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը»

Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը»

1. Ադրբեջանում Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկսման պահանջով արդեն զանգվածային կոչեր են հնչում և բողոքի գործողություններ իրականացվում: Պատերազմի կուսակցությունը Մամեդյարովի գլուխն է պահանջում և պատին դեմ տալիս Ալիևին։

2. Թուրքիան հանդես է գալիս Ադրբեջանի օգտին, ինչն անսպասելի չէ: Թուրքիայի ազգայնական–քեմալականները կոչ են անում Հայաստանի դեմ կռիվ սկսել։

3. Հայաստանում վարչապետն ազգային անվտանգության նոր հայեցակարգ է ընդունում, որտեղ փաստացի արձանագրում է, որ մեր երկիրը դաշնակից չունի։ Ռուսաստանի ու ՀԱՊԿ–ի ուղղությամբ կսմիթների ու մուննաթի պակաս չկա այդ փաստաթղթում։

4. Ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ չի դրված Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կազմից դուրս միջազգայնորեն ճանաչելու խնդիր։ Այդ փաստաթղթում ընդհանրապես չի դիտարկվել Արցախը որպես հանրապետություն։

5. Արցախի Հանրապետության քաղաքացիները փաշինյանական ռազմավարության շրջանակներում հռչակվել են որպես «Արցախի բնակիչներ»։

6. Թշնամին երեկվանից հրետակոծում է Տավուշի մարզում գտնվող մեր հենակետը։ Հրետակոծությունների բուռն շրջանում ՀՀ վարչապետը «թիթեռ» է նկարում իր ՖԲ էջում՝ սեփական երեխային քարոզչական նպատակներով անխնա օգտագործելով։

7. Ադրբեջանական հրետակոծություններին զուգահեռ տեղեկատվական դաշտում հրետակոծում է մեզանում գործող թուրքական 5–րդ շարասյունը՝ հայ–ռուսական հարաբերությունների ու ՀԱՊԿ–ի դեմ սլաքներն ուղղելով։

8. Բոլորս քաղելու ենք «վերելակային» դիվանագիտության ու Փաշինյանների ընտանիքի կեղծ խաղաղասիրական քաղաքականության հետևանքները։

9. Պետության ղեկավարը քարոզչական արկեր է պայթեցնում սոցիալական ցանցերում, իսկ ժողովուրդն իրական արկերի հետ առնչվում է սահմանագծում։

10. Ներքին թշնամանքի ու ատելության գերդոզա ստացած հասարակությունը կարո՞ղ է դիլետանտ և պառակտիչ ղեկավարի առաջնորդությամբ դիմագրավել թշնամուն։ Հարցս հռետորական է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը