Կարծիք

12.07.2020 22:08


Ամեն ինչ արվել և արվում է թույլ ու փոքրոգի մարդկանց հասցնելու իշխանության վերին օղակներ

Ամեն ինչ արվել և արվում է թույլ ու փոքրոգի մարդկանց հասցնելու իշխանության վերին օղակներ

Ես այսօր ցավով եմ նշում, որ շատերը շարունակում են համառել, թե քրիստոնեական կրոնի հետևանքով է Հայ ազգի բոլոր դժբախտությունները, պարզապես պետք է հասկանան, որ Հայերը այսօր և երբեք չեն հետևել և չեն էլ ձգտել հետևել քրիստոնեական պատգամներին, ուրեմն նման մոտեցումը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Վերջապես, Աշոտ Ղուլյանը, Մոնթե Մելքոնյանը, Շահեն Մեղրյանը, Լեոնիդ Ազգալդյանը և հարյուրավոր քաջ հայորդիներ եղել են քրիստոնյաներ բայց այդ հանգամանքը ամենևին չխանգարեց նրանց անել անհնարին թվացող մի բան՝ ազատագրել Արցախը, Գարեգին Նժդեհի զինվորները նույնպես եղել են քրիստոնյաներ, բայց այդ հանգամանքը նրանց էլ չեր խանգարել անել այն ինչ թվում եր անհնարին, ազատագրել Զանգեզուրը․․․ Իսկ ճշմարտությունը միակն է, հարևան երկրների հետախուզական ծառայությունները միշտ ձգտել են Հայկական գահին նստեցնել ապաշնորհ թագավորների, որը նրանց գրեթե միշտ հաջողղվել է։ Նույն բանը կատարվում է այսօր․ այդ նույն երկրների գաղտնի ծառայությունների ջանքերով ու ֆինանսավորմամբ ամեն ինչ արվել և արվում է թույլ ու փոքրոգի մարդկանց հասցնելու իշխանության վերին օղակներ․․․ Եվ այս ծրագիրը հաջողվել և հաջողվում է իրականացնել մեր երկրում, որովհետև Հայ հասարակական միջավայրը զանազան պատճառներով երբեք չի նպաստել ազնիվ, համեստ ու ձիրքաշատ մարդկանց առաջընթացին, հակառակը՝ ամեն ինչ արել է խեղդելու, փոշիացնելու այդ տաղանդաշատ մարդկանց՝ պետությանը ազնիվ մղումներով ծառայելու ձգտումները․․․

Հ.Գ. Գարեգին Նժդեհը երևի հենց այդ խավին է (թույլ ու փոքրոգի) մարդկանց նկատի ունեցել, որ ասել է. «Ամեն ազգ իր տականքն ունի, բայց հայի տականքը ոչ մի ազգ չունի»:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը