Լրահոս

12.07.2020 16:51


Բարձր ծիծաղել եմ, երբ քննիչն ասաց, որ իմ անունից հաղորդագրություն են ստացել ռումբի տեղակայման մասին. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Բարձր ծիծաղել եմ, երբ քննիչն ասաց, որ իմ անունից հաղորդագրություն են ստացել ռումբի տեղակայման մասին. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Բարձր ծիծաղել եմ, երբ քննիչն ինձ տեղեկացրեց դեպքի մասին։ Այս մասին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Արդեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այն դեպքին, որ այսօր իր անունից ռումբ տեղադրված լինելու վերաբերյալ հաղորդագրություն է ստացվել ոստիկանության բաժնում։

«Բացարձակ տեղեկություն չունեմ, թե ինչպես են իմ անունից հաղորդագրություն ուղարկել, իմ էլեկտրոնային փոստերը կոտրելու փորձ ես չեմ նկատել, ըստ անչափահասների տեսուչի՝ ստացված հաղորդագրության մեջ գրած էր, որ ես Արսենն եմ, Մանվել Գրիգորյանի փաստաբանը ու հայտնել եմ, որ ռումբ կա։ Անգամ չգիտեմ, թե ինչի էր այդ գործով զբաղվում անչափահասների տեսուչը։ Ես ստուգել եմ իմ էլեկտրոնային փոստը, հաղորդագրությունը հաստատ իմ փոստից չէ ուղարկված»,-ասաց փաստաբանը։

Նրա խոսքով՝ ինքը չի ներկայացել ոստիկանություն, քանի որ երբ քննիչը նրան տեղյակ է պահել, ինքն էլ ծիծաղել է ու ասել, որ այդպիսի բան իր հետ կապված չի կարող լինել։

«Հետո ոստիկանն ինձ հորդորեց, որ գնամ և բացատրություն գրեմ, ես հակադարձեցի, որ եթե հաղորդագրության մեջ նշված լիներ վարչապետի կամ գլխավոր դատախազի անունը, ապա արդյոք նրանց կանչելո՞ւ էին, որպեսզի բացատրություն վերցնեն։ Ես որոշակի ճանաչում ունեցող անձնավորություն եմ, և ինչպես թվարկածս անձինք, իմ չափով ես էլ ունեմ այսպես ասած իմ չուզողները, երբ քննությունը կիրականացվի և կհասնի այն պահին, որ կգա անհրաժեշտությունը, որպեսզի իրականում ես էլ ինչ-որ բացատրություն տամ, ես էլ կգնամ ու կտամ այդ բացատրությունը, բայց նախ և առաջ ես չեմ ուզում ոչ մեկին ոչինչ սովորեցել, ենթադրում եմ որ պետք է զննել հաղորդագորթյունը ստացողի և ուղարկողի մեյլը կամ մեսինջերը, ինչով ուղարկել են, հետո պարզել, թե ինչ օգտատեր է գրանցված, նրան գտնել ու կանչել, քանի որ ակնհայտ է, որ պոչից չեն գալիս, գլխից պետք է սկսել»,-ասաց փաստաբանը։

Նա ասաց նաև, որ եթե պետք է լինում, շատ արագ հաշվարկում ու գտնում են այսպիսի դեպքով մեղավորներին։ Փաստաբանն ասաց նաև, որ ցանկացած հասուն մարդ չի անի այդպիսի բան։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը