«Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը քննարկելու ժամանակ չգիտես՝ ինչու ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա պատճառին՝ «ՊԱՐՏՔԻՆ»
«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» - ՄԱՍ 1 ԿԱՄ ԿԱՂՆՈւՆ ՏԱԿԸ ՎԸԵՐ ՔԱՆԴԻՍ, ԿԱՂԵՆԸ ՇՏՂԱ՞ ԿԸԻՆԻ:
Այսօր հաճախ խոսվում է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին։ Այս ծրագիրը քննարկելու ժամանակ, չգիտես՝ ինչու ոչ ոք ուշադրություն չի դարձնում, նրա պատճառի՝ «ՊԱՐՏՔԻ» մասին։ Այսօրվա իշխանությունների գրպանային «միֆագիրները» ակտիվ միֆեր են հորինում այս թեմայով, փորձելով սովորության համաձայն, մարտի 1-ի երեխայի կոշիկի նման, ստահոդ ինֆորմացիան դարձնել «իրական»։
Խորհրդային շրջանում գտնվող, բարեկեցիկ կյանքով ապրող և արտադրական լուրջ ռեսուրսներ ունեցող Հայաստանը, անկախությունից հետո մի 10 տարվա ընթացքում հայտնվեց խայտառակ պարտքերի մեջ։
Դե իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ հիմնովին թալանվեցին և ոչնչացվեցին Խորհրդային Հայաստանից ժառանգություն մնացած հզոր գործարաններն ու արտադրությունները, այն ժամանակ շրջանառվող՝ «Հայրենիքը՝ Ջերմուկ ծախելով կպահենք» լոզունգով։ Հենց այս լոզունգի տակ բազմաթիվ «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ» գնացին թալանելու «Նաիրիտը», «Պոլիվինիլացետատը» իսկ հետո նույն «հպարտ քաղաքացիները», որոնք աշխատում էին այդ գործարանում սկսեցին աշխատավարձ պահանջել։ Այն թվերին «барахолка»-ում այս գործարաններից գողացված և մասնատված ինչ ասես հնարավոր էր գնել, մի քանի ռուբլով։ Էլ չասեմ, ատոմակայանը փակելու մասին... Մի՞թե չեք հիշում։
Մի խոսքով, այն ժամանակվա «հանճարեղ» իշխանությունները, մի կողմից թալանում ու թույլ էին տալիս թալանել այն աշխատող օբյեկտները, որոնք անհրաժեշտ ու կենսական էին նորանկախ Հայաստանի կայացման համար, մյուս կողմից... ՊԱՐՏՔ ԷԻՆ ՎԵՐՑՆՈւՄ։ Շատ խելոք է չէ՞...
Հենց այսպես էլ գոյացավ հիմնականում Ռուսաստանին, նաև այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններին մոտ 100 մլն դոլարի պարտքը։ Մի խոսքով, մի կողմից Լևոնը բոլոր տեղերից, որտեղից հնարավոր է պարտք էր վերցնում, մյուս կողմից թույլ էր տալիս, որ մարդիկ վաճառեն հզոր գործարանների, ունիկալ հաստողների թափանիվները՝ կոպեկներով։ Գոռում էր, որ ինքնիշխան ենք, ու թքած ունեք, կդիմանանք... ժողովրդին թողնելով մթության, սովի ու թշվառության մեջ։ Հա չմոռանամ ասել, որ այսօրվա վարչապետը այդ օրերին արդեն գործում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ, հավատարմորեն ծառայելով նրան և ակտիվ մասնակցելով ՀՀ-ում օլիգարխների ինստիտուտի ձևավորմանը՝ մեկ գումար վերցնելով ու հոդված հրապարակելով, մեկ էլ գումար վերցնելով, որ չհրապարակի... Մի խոսքով նույն կերպ, ինչպես հիմա։
Եվ այսպես, միայն թվեր՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ ունեցած պետական պարտքն առաջացել է՝ 1. 1992-93 թվականներից։ Ռուբլով վերցված տեխնիկական վարկի վերաձևակերպված պարտքը կազմել է 22 մլրդ ռուբլի։ Համաձայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկանքի, դա կազմում է 45,1 մլն դոլար։ 2. 1993-1994 թվականներին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից վերցրել է ևս 100 մլրդ ռուբլի պարտք։ Դարձյալ ըստ նույն աղբյուրի, այդ գումարից 39,9 մլրդ ռուբլին կամ 27,1 մլն դոլարը տրամադրվել է 1993-ին, իսկ 60,5 մլրդ ռուբլին կամ 14,3 մլն դոլարը՝ 1994-ին։ Արդյունքում, 1992-1994-ին Հայաստանի Հանրապետության պարտքը Ռուսաստանի Դաշնությանը կազմել է 122 մլրդ ռուբլի կամ 86,5 մլն դոլար։
ԱՅՍԻՆՔՆ, ՎԵՐՈՆՇՅԱԼ 98 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔԸ ՀԻՄՆԱԿԱՆՈւՄ ԿՈՒՏԱԿՎԵԼ Է 1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։ ԿԵՑՑԵ՜ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ... Ուռա՜։ Ով հերիք չի ստիպեց, որ մի ամբողջ սերունդ հիվանդ մեծանա, ով հերիք չի մեր սերունդից խլեց մեր երիտասարդությունը, ու կուշտ փորով ծխելով նայեց թե ինչպես մեր սերունդը, փոխանակ երիտասարդություն վայելի մեծացավ կտրոնը ձեռքին՝ հացի հերթերի մեջ, նա նաև այնքան մեծ պարտք բարդեց մեր հայրենիքի վրա, որ ԳԵՐՄԱՐԴ էր պետք լինել, որ այդ կործանումից Հայաստանը փրկել։
Բայց ներողություն, հարցս ուղղված է Դանիել Իոաննիսյաններին, Արամ Զավենի Սարգսյաններին և այլ «Բարոյական Որակներից Զուրկ», փրփուրը բերանին երկաթգծի մասին «ցավող» անհայտ ծագումնաբանության երևույթներին։ Այս ժամանակ Ձեր «հայրենասիրությունը» ու՞ր էր... Կամ 1992-1994 թվականներին Ձեր կարծիքով ամեն բան չքնա՞ղ է եղել, ու օդից պարտք է ձևավորվե՞լ։ Բա ասում եք՝ օբյեկտիվ... Չնայած էս ինչ եմ ասում, սրանք ու՜ր, հայրենասիրությունը ու՜ր, հայրենիքը ու՜ր, օբյեկտիվությունը ու՜ր։ Լաչառեն օխտը լեչակ կըինի:
«Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը քննարկելու ժամանակ չգիտես՝ ինչու ոչ ոք ուշադրություն չի դարձնում նրա պատճառին՝ «ՊԱՐՏՔԻՆ»
«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» - ՄԱՍ 1
ր_չի
ԿԱՄ ԿԱՂՆՈւՆ ՏԱԿԸ ՎԸԵՐ ՔԱՆԴԻՍ, ԿԱՂԵՆԸ ՇՏՂԱ՞ ԿԸԻՆԻ:
Այսօր հաճախ խոսվում է «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի մասին։ Այս ծրագիրը քննարկելու ժամանակ, չգիտես՝ ինչու ոչ ոք ուշադրություն չի դարձնում, նրա պատճառի՝ «ՊԱՐՏՔԻ» մասին։ Այսօրվա իշխանությունների գրպանային «միֆագիրները» ակտիվ միֆեր են հորինում այս թեմայով, փորձելով սովորության համաձայն, մարտի 1-ի երեխայի կոշիկի նման, ստահոդ ինֆորմացիան դարձնել «իրական»։
Խորհրդային շրջանում գտնվող, բարեկեցիկ կյանքով ապրող և արտադրական լուրջ ռեսուրսներ ունեցող Հայաստանը, անկախությունից հետո մի 10 տարվա ընթացքում հայտնվեց խայտառակ պարտքերի մեջ։
Դե իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ հիմնովին թալանվեցին և ոչնչացվեցին Խորհրդային Հայաստանից ժառանգություն մնացած հզոր գործարաններն ու արտադրությունները, այն ժամանակ շրջանառվող՝ «Հայրենիքը՝ Ջերմուկ ծախելով կպահենք» լոզունգով։ Հենց այս լոզունգի տակ բազմաթիվ «ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ» գնացին թալանելու «Նաիրիտը», «Պոլիվինիլացետատը» իսկ հետո նույն «հպարտ քաղաքացիները», որոնք աշխատում էին այդ գործարանում սկսեցին աշխատավարձ պահանջել։ Այն թվերին «барахолка»-ում այս գործարաններից գողացված և մասնատված ինչ ասես հնարավոր էր գնել, մի քանի ռուբլով։ Էլ չասեմ, ատոմակայանը փակելու մասին... Մի՞թե չեք հիշում։
Մի խոսքով, այն ժամանակվա «հանճարեղ» իշխանությունները, մի կողմից թալանում ու թույլ էին տալիս թալանել այն աշխատող օբյեկտները, որոնք անհրաժեշտ ու կենսական էին նորանկախ Հայաստանի կայացման համար, մյուս կողմից... ՊԱՐՏՔ ԷԻՆ ՎԵՐՑՆՈւՄ։ Շատ խելոք է չէ՞...
Հենց այսպես էլ գոյացավ հիմնականում Ռուսաստանին, նաև այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններին մոտ 100 մլն դոլարի պարտքը։ Մի խոսքով, մի կողմից Լևոնը բոլոր տեղերից, որտեղից հնարավոր է պարտք էր վերցնում, մյուս կողմից թույլ էր տալիս, որ մարդիկ վաճառեն հզոր գործարանների, ունիկալ հաստողների թափանիվները՝ կոպեկներով։ Գոռում էր, որ ինքնիշխան ենք, ու թքած ունեք, կդիմանանք... ժողովրդին թողնելով մթության, սովի ու թշվառության մեջ։ Հա չմոռանամ ասել, որ այսօրվա վարչապետը այդ օրերին արդեն գործում էր Լևոն Տեր-Պետրոսյանի հովանավորությամբ, հավատարմորեն ծառայելով նրան և ակտիվ մասնակցելով ՀՀ-ում օլիգարխների ինստիտուտի ձևավորմանը՝ մեկ գումար վերցնելով ու հոդված հրապարակելով, մեկ էլ գումար վերցնելով, որ չհրապարակի... Մի խոսքով նույն կերպ, ինչպես հիմա։
Եվ այսպես, միայն թվեր՝ Ռուսաստանի Դաշնության հանդեպ ունեցած պետական պարտքն առաջացել է՝
1. 1992-93 թվականներից։ Ռուբլով վերցված տեխնիկական վարկի վերաձևակերպված պարտքը կազմել է 22 մլրդ ռուբլի։ Համաձայն Ռուսաստանի Կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկանքի, դա կազմում է 45,1 մլն դոլար։
2. 1993-1994 թվականներին Հայաստանի կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունից վերցրել է ևս 100 մլրդ ռուբլի պարտք։ Դարձյալ ըստ նույն աղբյուրի, այդ գումարից 39,9 մլրդ ռուբլին կամ 27,1 մլն դոլարը տրամադրվել է 1993-ին, իսկ 60,5 մլրդ ռուբլին կամ 14,3 մլն դոլարը՝ 1994-ին։
Արդյունքում, 1992-1994-ին Հայաստանի Հանրապետության պարտքը Ռուսաստանի Դաշնությանը կազմել է 122 մլրդ ռուբլի կամ 86,5 մլն դոլար։
ԱՅՍԻՆՔՆ, ՎԵՐՈՆՇՅԱԼ 98 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՊԱՐՏՔԸ ՀԻՄՆԱԿԱՆՈւՄ ԿՈՒՏԱԿՎԵԼ Է 1992-1994 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ։
ԿԵՑՑԵ՜ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ... Ուռա՜։ Ով հերիք չի ստիպեց, որ մի ամբողջ սերունդ հիվանդ մեծանա, ով հերիք չի մեր սերունդից խլեց մեր երիտասարդությունը, ու կուշտ փորով ծխելով նայեց թե ինչպես մեր սերունդը, փոխանակ երիտասարդություն վայելի մեծացավ կտրոնը ձեռքին՝ հացի հերթերի մեջ, նա նաև այնքան մեծ պարտք բարդեց մեր հայրենիքի վրա, որ ԳԵՐՄԱՐԴ էր պետք լինել, որ այդ կործանումից Հայաստանը փրկել։
Բայց ներողություն, հարցս ուղղված է Դանիել Իոաննիսյաններին, Արամ Զավենի Սարգսյաններին և այլ «Բարոյական Որակներից Զուրկ», փրփուրը բերանին երկաթգծի մասին «ցավող» անհայտ ծագումնաբանության երևույթներին։ Այս ժամանակ Ձեր «հայրենասիրությունը» ու՞ր էր... Կամ 1992-1994 թվականներին Ձեր կարծիքով ամեն բան չքնա՞ղ է եղել, ու օդից պարտք է ձևավորվե՞լ։ Բա ասում եք՝ օբյեկտիվ... Չնայած էս ինչ եմ ասում, սրանք ու՜ր, հայրենասիրությունը ու՜ր, հայրենիքը ու՜ր, օբյեկտիվությունը ու՜ր։
Լաչառեն օխտը լեչակ կըինի:
Շարունակելի...
#ժողովրդից_թաքուն
#դըմփ_դըմփ_հոպպլա
#Արցախը_սորոսին_մի_տուր
#գլուխը_միայն_ուտելու_համա
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից