Կլյաուզնիկ գործ տվողների դեմն առնելու անհրաժեշտությունը գիտակցել են դեռևս Հին Հռոմում
Կլյաուզնիկ գործ տվողների դեմն առնելու անհրաժեշտությունը գիտակցել են դեռևս Հին Հռոմում։
Մ.թ. 2-րդ դարի սկզբին կայսր Տրայանոսը գրող, փաստաբան Պլինոս Կրթսերի հետ նամակագրության մեջ արտահայտել է հետևյալ միտքը. «Անանուն մատնությունները չպետք է ուշադրության արժանանան, ցանկացած մեղադրանքի դեպքում։ Դա շատ վատ օրինակ է, պետք չէ դրան հետևել մեր դարում»։
Հաջորդ կայսր Ադրիանն արդեն էդիկտով է հարցին լուծում տալիս, որով սահմանվում էր քրիստոնյաների վերաբերյալ ընդունել միայն ստորագրված մատնություններն ու ուշադրություն չդարձնել ամբոխի գոռոցների վրա։ Իսկ եթե դատական քննության արդյունքում մատնությամբ ներկայացված մեղադրանքները չհիմնավորվեն, ապա պետք է պատժի ենթարկել մատնիչին` զրպարտության համար։
Երկու հազար տարի անց, սակայն, սուտ մատնիչները դեռ կան, ոչ միայն կան, այլ նրանց բուծում են, երբեմն էլ պարզապես ստիպում են սուտ մատնություն կատարել...

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից