Վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրը ոստիկաններն են, որ ողջ օրը Հայաստանով մեկ քաշքշում ու բերման են ենթարկում քաղաքացիներին
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները, խախտելով սոցիալական հեռավորությունը, առանց ձեռնոցների ողջ օրը Հայաստանով մեկ քաշքշում ու բերման են ենթարկում քաղաքացիներին։ Ու Նիկոլի ու այս իշխանության ամենամեծ լկտիությունը կայանում է նրանում, որ դա մատուցվում է որպես պայքար կորոնավիրուսի դեմ, այնինչ դա պոտենցիալ իր մեջ պարունակում է վարակի տարածման ամենամեծ ռիսկը։ Ու դրանից զատ էլ մարդկանց տեղափոխում են ոստիկանական բաժիններ ոչ պատշաճ ախտահանված ոստիկանական մեքենաներով։ Հենց այդ պատճառով է, որ թվերով մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան թե որեւէ կարանտին ու սահմանափակում չիրականացրած Բելառուսը, քանի որ այնտեղ ընդհանրապես, առավել եւս այդ կերպ չեն «պայքարում» դրա տարածման դեմ։
Այսինքն ակնհայտ է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի Նիկոլի մեթոդիկան իրականության մեջ միմիայն նպաստում է Հայաստանով մեկ այդ վարակի էլ ավելի տարածմանը։ Այս ամենի ու ավելի քան 700 մահերի թիվ մեկ պատասխանատուն դու ես, Նիկոլ՝ դու ու քո մարտնչող ինքնասիրահարված անգրագետ կերպարը...
Հ․Գ․ Եթե ըստ նիկոլականների՝ կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմ է, ապա ակնհայտորեն այդ պատերազմում Նիկոլը կորոնավիրուսի կողմից է կռվել․․․

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից