Լրահոս

12.07.2020 10:44


Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «Kia Sorento» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira» և «Kia Sorento» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 20:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արփի գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 116-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Գագիկ Խ․, ծնված 1964 թ.) և «Kia Sorento» (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գագիկ Խ-ն տեղի ուժերով տեղափոխվել է, իսկ Հակոբ Թ․-ն հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Գագիկ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Հակոբ Թ․-ինը՝ ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, այնուհետև «Opel Zafira» ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Լուսյա Ս․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները ավտոմեքենաները բարձրացրել են ավտոքարշակի վրա և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։

Այս խորագրի վերջին նյութերը