Կարծիք

11.07.2020 20:17


Վաղը մի տղա էլ կբերեն, որ Նիկոլին Հայաստանը «չերեզ Ամերիկա» Թուրքիայի վասալը դարձնելու գործընթացը ճիշտ «ռուլիտ անել» սովորեցնի

Վաղը մի տղա էլ կբերեն, որ Նիկոլին Հայաստանը «չերեզ Ամերիկա» Թուրքիայի վասալը դարձնելու գործընթացը ճիշտ «ռուլիտ անել» սովորեցնի

Փաստորեն, խմբիշխանապետը որ ասում էր` նախկին կոռուպցիոներների «քոքը» կտրել(ու) ենք, թալանածը կոպեկ-կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ հետ ենք բերելու, նկատի ուներ, որ «տղա է բերելու» Ամերիկայից։ Ամերիկահպատակ «կառավարիչ-փորձագետ»։ Որ սովորեցնի` ինչպես ճիշտ գործ կարել քաղաքական հակառակորդների վրա։

Սեփական կադրերն ախր հե՛չ բանի պետք չեն, է՜... Ինչի ձեռք են մեկնում, գրում-մրում են, չի կպնում. «խիյարը թարս է բուսնում»` հերթական գործը ցրցամ չտված, փուլ է գալիս ավազի տնակի պես։

Ստիպված մեր դրացի վրացիների պես` «ազատ, անկախ և ինքնիշխան», կոռուպցիայի դեմ պայքարի փուչիկը փչելու պատասխանատու գործը ձեռքի թեթև շարժումով փոխանցում է ամերիկացի տղային. դե, ամերիկացիներն էդ հարցերում «պրոֆեսիոնալ» են` «զռռացող լյափսուսներ» թույլ չեն տալիս ՀՔԾ-ի Սասունի ու իր քննիչների, դատախազության «պրոֆիների» պես։

Եվ սա միայն սկիզբն է։ Վաղը մի տղա էլ կբերեն, որ իրեն` Նիկոլին Հայաստանը «չերեզ Ամերիկա» Թուրքիայի վասալը դարձնելու գործընթացը ճիշտ «ռուլիտ անել» սովորեցնի։

«Թավշյա, ոչ բռնի խեղափոխությունը» հո փողոցից չեն գտել, որ թողնեն` կուտ գնա...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը