Կարծիք

11.07.2020 17:46


Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները

Որակյալ դիլետանտները և իրենց աշխատավարձ-պարգևավճարները

Իրենց մասին շատ մեծ կարծիք ունեցող և նարցիզիզմով տառապող գործող իշխանության ներկայացուցիչները զավեշտալի հայտարարություններ անելով՝ շարունակաբար ժողովրդին հիշեցնում են իրենց գոյության մասին, քանի որ միայն այդ կերպ են կարող ինքնադրսևորվել...

Այսօր ԱԺ պատգամավոր քայլիստ Սուրեն Գրիգորյանը, անդրադառնալով պարգևավճարներին, որոնք ստանում են նախարարները, նրանց տեղակալները, ԱԺ երեսփոխանները և այլք, հայտարարել է. "... Իմ կարծիքով` փորձ է կատարվում կասկածի տակ դնել, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, ներկայացվում է, որ անպայման նվիրյալներ եք, պետք է մի դրամով աշխատեք: Մենք պետք է հասկանանք, որ մենք եթե որակով որևէ բան ենք ուզում, ապա դրա արժեքը թանկ է"...

Սկսենք նրանից, որ և՛ Նիկոլը, և՛ իր գունավոր ու դիլետանտ թիմը բազմիցս են ապացուցել, որ նրանք նվիրյալներ չեն ու երբևէ մեկ դրամով չեն աշխատել... Իշխանության գալուց հետո Նիկոլի "փողոցային" թիմակիցները, որոնց մեծ մասը մինչև 2018 թ-ի գունավոր հեղափոխությունը բավարարվում էր ամսական 150-200 հազար դրամով, հիմա ուղղակի բուրժուական ապրելաոճի են անցել՝ մասսայաբար տներ և մեքենաներ են գնում ու առանց ամոթի հայտարարում, որ դա անում են հիփոթեքով կամ պարտքով...

Հետաքրքիր է, սույն երիտասարդ երեսփոխանն այս մեկ ու կես տարվա մեջ այդ ի՞նչ որակյալ գործ է կատարել իր գործընկերների հետ, որ գտնում են՝ իրենք թանկ արժեն... Զարմանալի է, համեստությամբ չտառապող այս երիտասրադը, որը Նիկոլի շնորհիվ հայտնվել է ԱԺ-ում և մի 2-3 անգամ աչքի է ընկել իր անտրամաբանական և զավեշտալի ելույթներով, գտնում է, որ ինքը թանկ արժի և այդ թանկարժեքությունը պետք է մենք վճարենք մեր գրպաններից...

Ավելին, սույն երիտասարդը և իր քայլիստ գործընկերների 90 տոկոսն ուղղակի դիլետանտներ են և վերը նշված ժամանակահատվածում միայն աչքի են ընկել իրենց "նախիրային" պահվածքով՝ Նիկոլից ստացած բոլոր ապօրինի ու անօրինական հրահանգների համար կողմ քվեարկելով...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը