Կարծիք

11.07.2020 18:45


Համեմատությունների մեջ զգույշ եղեք, թե չէ այլ համեմատություններ են գալիս մարդանց մտքերը

Համեմատությունների մեջ զգույշ եղեք, թե չէ այլ համեմատություններ են գալիս մարդանց մտքերը

ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է

Ովքե՞ր են լուսանկարներում։
Առաջինում՝ Դմիտրի Պավլով
ՍՍՀՄ բանակի գեներալ, Ռուսաստանում և Իսպանիայում քաղաքացիական, Սովետա-ճապոնական, Սովետա-ֆիննական պատերազմների մասնակից, ԽՍՀՄ հերոս։ Բելոռուսական (Արևմտյան) հատուկ ռազմական օկրուգի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն դատարանի կողմից 1941թ. Հուլիսի 22-ին (պատերազմի սկզբից ընդամենը մեկ ամիս անց) դատապարտվել է գնդակաՀարության՝ ցուցաբերված վախկոտության, թույլ տրված իշխանության անգործության, զորքերի ղեկավարումը ձախողելու, դիրքերը ինքնագլուխ հանձնելու համար։
Երկրորդում՝ Հայկ Մարության,
Ուրախների ու հնարամիտների ակումբի անդամ, «Սուպերմամա», «Կարգին սերիալ», «Կարգին հաղորդումների» կատակերգու դերասան, «100 դրամ» հասարակական նախաձեռնության աշխուժակ, նախընտրական քարոզարշավի ընթացքում «սևեր-սպիտակներ» թեզի առաջին բարձրաձայնող։ Կոռոնավիրուսի դեմ «պատերազմը» սկսելուց ի վեր, բացի Երևանի ավագանու նիստերից, միակ հասարակական վայրը, որտեղ երևացել է, աղբատար մեքենաների կայանատեղին է։ Մայրաքաղաքում հակահամաճարակային որևէ միջոցառում չի անցկացվել։ Մինչ օրս հանդիսանում է վիրուսի ամենամեծ օջախի՝ Երևանի քաղաքապետը։
Երրորդում՝ Արսեն Թորոսյան
հայտնի հակաեկեղեցական աշխուժակ, չստուգված պատվաստանյութերը Հայաստանում փորձարկելու նախաձեռնող, «պատերազմի ժամանակ» մարդկանց հիվանդությունները հիշատակող, կուսակցություններին ու քաղաքական գործիչներին վարկաբեկող, սեփական անգործության պատճառով 744 մահվան և 31000-ից ավել վարակման դեպք արձանագրած, աշխարհում վատագույն տասնյակում գտնվող պետությունում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար։

Հ.Գ. Չեմ պահանջում վերջին 2-ին գնդակահարել, ուղղակի համեմատությունների մեջ զգույշ եղեք, թե չէ այլ համեմատություններ են գալիս մարդանց մտքերը։

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը