Կարծիք

11.07.2020 13:12


Դիմակակիրների համակենտրոնացման ճամբար, սա է այն իրական բովանդակությունը, որը դրված է «վարակի տարածումը կանխարգելող» օպերացիայի հիմքում

Դիմակակիրների համակենտրոնացման ճամբար, սա է այն իրական բովանդակությունը, որը դրված է «վարակի տարածումը կանխարգելող» օպերացիայի հիմքում

Թվում է Նիկոլը շարունակ գերազանցում է ինքն իրեն հիմար գործողություններով. պարտադրում է անխտիր բոլորին ամենուր կրել դիմակ, ունենալ անձնագիր: Բոլորին տանջում է հարցը՝ ի՞նչ կապ ունի այս ամենը վարակի տարածումը կանխարգելելու հետ, ինչու՞ է ոստիկանը մոտենում դիմակով քաղաքացուն և պահանջում անձնագիր: Վարակի տարածումը կանխարգելելու հետ իհարկե այս ամենը միայն ձևային առումով աղերս ունի, բովանդակային խնդիրը այլ է. խեղդել մարդու մեջ նրա ազատությունը, հեգեբանական աղճատվածություն առաջացնել նրա գիտակցության ու վարքագծի միջև, մարդուն պահել վերահսկելի ու հնազանդ հոգեվիճակում, թուլացնել մարդկանց մոտ արտակարգ դրության ռեժիմի ինքնանպատակ երկարացման դեմ ընդվզելու կամքը:

Դիմակակիրների համակենտրոնացման ճամբար, սա է այն իրական բովանդակությունը, որը դրված է «վարակի տարածումը կանխարգելող» օպերացիայի հիմքում: Իսկ տուգանքը սոցիալակական դժվարություն ապրող անհատին ահաբեկելու և նրա մոտ կառավարելի վարգքագիծ ձևավորելու միջոց է:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը